Բաժիններ՝

Ճապոնիայի ՊՆ-ն անհանգստացած է Ռուսաստանի և Չինաստանի ռազմական համագործակցության խորացումից

Ռուսաստանի և Չինաստանի զինված ուժերի միջև համագործակցության խորացումը լուրջ անհանգստություն է առաջացնում Տոկիոյի համար: Նման ձևակերպում կա Ճապոնիայի պաշտպանության նախարարության «Սպիտակ գիրք» տարեկան զեկույցում:

«Ռուսաստանի և Չինաստանի զինված ուժերի միջև համագործակցության ինտենսիվությունը մեծանում է: Դա մեծ անհանգստություն է առաջացնում, քանի որ նպատակն ուժի ցուցադրությունն է Ճապոնիայի նկատմամբ», – ասվում է փաստաթղթում:

Նմանատիպ ձևակերպումներ են բովանդակել Ճապոնիայի պաշտպանական գերատեսչության վերջին մի քանի տարվա բոլոր ամենամյա զեկույցները:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս