Երկրաշարժը զգացվել է Լոռու մարզի Սարչապետ, Նորաշեն, Ձորամուտ, Մեծավան, Սարատովկա գյուղերում և Տաշիր քաղաքում՝ 3 բալ ուժգնությամբ։
Անհատական մակարդակում ցավ ապրելով, մենք հավաքականորեն՝ որպես հանրություն, մոռացել ենք նրանց, որովհետև հիշելը կարող է հոգեբանական դիսկոմֆորտ պատճառել առաջինների նահատակության, երկրորդների անձնազոհության շնորհիվ շարունակվող կյանքը վայելելիս։
Իրանի Քերման քաղաքում` գեներալ Քասեմ Սոլեյմանիի մահվան տարելիցի կապակցությամբ սգո երթի ժամանակ կատարված ահաբեկչությունը պատվիրած և իրականացրած անձինք կհայտնաբերվեն և օրենքի ողջ խստությամբ կպատժվեն։ Այս մասին հայտարարել է երկրի նախագահ Էբրահիմ Ռայիսին։
«Ամերիկացին, ինչպես և հայաստանցին, տարված է շոուով և շոուի մեջ այդ մարդու՝ խաղալու կարողությամբ: Խաղում է Բայդենը, շատ-շատ է խաղում Փաշինյանը, խաղում է Զելենսկին: Ընդ որում, իրենք խաղում են այնպիսի դերեր, որոնց համար ո՛չ սովորել են, ո՛չ փորձ ունեին: Զելենսկին խաղում էր զինվորական առաջնորդի դեր, բայց խաղալով՝ չի դառնա զինվորական: Պիտի ծառայես և կռվես»։
Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Էբրահիմ Ռայիսիին՝ Քերմանում տեղի ունեցած ողբերգության կապակցությամբ:
Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի գեներալ Ղասեմ Սոլեյմանիի գերեզմանի մոտ տեղի ունեցած երկու պայթյունների հետևանքով զոհերի թիվը հասել է 103-ի, վիրավորների թիվը՝ շուրջ 188-ի։
Ինչ վերաբերում է Սերժ Սարգսյանի կնքած գազային պայմանագրին, էներգետիկ անվտանգության մասնագետի խոսքով՝ այդ պայմանագիրը Gov.am-ում դրված է, ծավալուն չէ, կազմում է ընդամենը 21 էջ, և բոլորը կարող են ծանոթանալ դրան:
Հոկտեմբերի 7-ից արգելափակված Գազայի հատվածում Իսրայելի կողմից իրականացված հարվածների հետևանքով զոհերի թիվը հասել է 22 հազար 313-ի:
Սերբիայի Հանրապետական ընտրական հանձնաժողովի (ՀԸՀ) կողմից խորհրդարանական ընտրությունների ձայների 100 տոկոսի հաշվարկից հետո երկրի նախագահ Ալեքսանդր Վուչիչի իշխող Սերբիայի առաջադիմական կուսակցության (ՍԱԿ) շուրջ ձևավորված կոալիցիան ստանում է ընտրողների 46,7 տոկոսի աջակցությունը։
Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Ադրբեջանը կտրուկ ակտիվացրել է քարոզչական հարձակումները` Հայաստանի Հանրապետության տարբեր շրջանները, այդ թվում` Երևանը, ներկայացնելով որպես պատմական ադրբեջանական բնակավայր:
Արժե հիշել, թե Հայաստանի և Արցախի ղեկավարներ Նիկոլ Փաշինյանն ու Արայիկ Հարությունյանն ինչպիսի վերամբարձ պնդումներ էին անում մինչև պատերազմը։ Ճակատագրի հեգնանքով՝ անխոցելի էին ներկայացնում հատկապես այն զորատեսակը՝ հակաօդային պաշտպանությունը, որի անգործության պատճառով էական կորուստներ կրեցինք 44-օրյա պատերազմում։
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը շաբաթ օրը կայցելի Թուրքիա, հաղորդում է Haberturk հեռուստաալիքը՝ վկայակոչելով Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանին:
Անգլիայում հազարավոր բժիշկ-ինտերններ վեցօրյա գործադուլ են հայտարարել, որը կդառնա ամենաերկարատևն Առողջապահության ազգային ծառայության (NHS) պատմության մեջ։ BBC-ն հաղորդում է, որ գործադուլի պատճառով կդադարեցվի պլանային բժշկական օգնությունը։
Քերմանի նահանգապետի տեղակալը հարձակումը որակել է որպես «ահաբեկչական»։
Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի գեներալ Ղասեմ Սոլեյմանիի գերեզմանի մոտ տեղի ունեցած երկու պայթյունների հետևանքով առնվազն 53 մարդ է զոհվել։ Եվս 70 մարդ վիրավորվել է։ Այս մասին հաղորդում է իրանական IRIB լրատվամիջոցը։
Ղազախստանում վճարովի արբանյակային և ինտերնետային հեռուստատեսության օպերատոր TVCOM-ը ցանցից բացառել է մի շարք ռուսական հեռուստաալիքների հեռարձակումը։ Այդ մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:
Սա մեզ թույլ կտա շրջել թշնամանքի այս էջը, և ամբողջ Հարավային Կովկասը աստիճանաբար կսկսի նորմալ կյանքով ապրել, երբ երեք երկրներն էլ լավ հարևաններ կլինեն։
Կարմիր ծովում մի քանի առևտրային նավեր հայտնել են հութիների «Անսար Ալլահ» շարժման կողմից իրենց ուղղությամբ բալիստիկ հրթիռների արձակման մասին: Այդ մասին X սոցիալական ցանցում հայտարարել է ԱՄՆ Կենտրոնական հրամանատարությունը (CENTCOM):
Պետդումայի պատգամավոր Նիկոլայ Խարիտոնովին ՌԴ նախագահի ընտրություններում ՌԴ Կոմունիստական կուսակցության կողմից առաջադրված թեկնածու գրանցելու համար փաստաթղթեր են ստացվել Կենտրոնական ընտրական հանձնաժողովում, հայտնում է ՏԱՍՍ-ը:
«Անցած աշխարհաքաղաքական տարին բավականին բարդ էր, քանի որ շարունակվեց Ռուսաստանի պատերազմն Ուկրաինայում և այս տարի էլ ավելի խորացավ Ռուսաստանի և Արևմուտքի միջև բևեռացումը՝ էլ ավելի տարածելով իր աշխարհագրությունը»,- այս մասին 168․am-ի հետ զրույցում ասաց եվրոպացի վերլուծաբան Ուվե Հալբախը՝ գնահատելով 2023 թվականն աշխարհաքաղաքական և հարավկովկասյան զարգացումների տեսանկյունից։
Պատմական գիտությունների դոկտոր Ռուբեն Մելքոնյանի համոզմամբ՝ այս աղետալի ընթացքը հայ ժողովրդի համար սկսվել է դեռևս 2018 թվականից, և այդ աղետը վերաբերում է ոչ միայն Հայաստանում ապրողներին, այլև՝ համայն հայությանը։
Բաքուն հույս ունի մոտ ապագայում խաղաղ համաձայնագրի նախագծի շուրջ բանակցությունների ևս մեկ փուլ անցկացնել Ադրբեջանի և Հայաստանի պաշտոնյաների միջև։
Մեր դիրքորոշումը չի փոխվել՝ դեմ ենք տարածաշրջանում սահմանների և աշխարհաքաղաքական փոփոխություններին․ սահմանների փոփոխությունը մեր համար կարմիր գիծ է, դա Իրանի բարձրագույն իշխանությունների մակարդակով է հայտարարվել, և ոչ ոք չի կարող հետ կանգնել դրանից։
Տարածաշրջանի բոլոր հարցերը պետք է լուծվեն երկխոսության միջոցով, բոլոր երկրների տարածքային ամբողջականությունը պետք է պահպանվի, իսկ տվյալ երկների բնակիչների իրավունքները հարգվեն յուրաքանչյուր երկրի ազգային ինքնիշխանության շրջանակում։
Բեյրութի հարավային արվարձանի վրա իրականացված հարձակման հետևանքով զոհվել է պաղեստինյան արմատական ՀԱՄԱՍ շարժման քաղբյուրոյի ղեկավարի տեղակալ Սալեհ ալ Արուրին։ Շիա իսլամիստական «Հեզբոլլահ» կազմակերպությունը հայտարարել է, որ հարձակումն իրենից ներկայացնում է վտանգավոր ոտնձգություն Լիբանանի ինքնիշխանության վրա, որը չի կարող անպատիժ մնալ:
ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը բողոքարկել է Մենի նահանգի պետքարտուղար, դեմոկրատ Շեննա Բելոուզի որոշումը, որով իրեն արգելվել է մասնակցել Հանրապետական կուսակցության նահանգային փրայմերիզներին (ներկուսակցական ընտրություններին): Այս մասին հաղորդում է Associated Press գործակալությունը:
Ճապոնիայի վարչապետ Ֆումիո Կիսիդան լրագրողներին հայտնել է, որ տրանսպորտի նախարարին հրահանգել է հետաքննել վթարի պատճառը։
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ երկրի զինված ուժերը Բելգորոդի մարզի երկնքում ոչնչացրել են 12 հրթիռ
Հիշեցնենք, որ ադրբեջանական ԶԼՄ-ները գրել էին՝ իբր Մեծամորի ատոմակայանը ամեն օր 12000-16000 խմ ռադիոակտիվ թափոն է լցնում Արաքս։
Նախագահ Էբրահիմ Ռաիսին պաշտոնական այցի նպատակով հինգշաբթի առավոտյան կգլխավորի բարձրաստիճան քաղաքական և տնտեսական պատվիրակությունը Թուրքիայի մայրաքաղաք Անկարա։