Թրամփն ասել է` որն է ուկրաինական հակամարտությունը կարգավորելու լավագույն ձևը

Բոլորը եկել են այն եզրակացության, որ ուկրաինական ճգնաժամին վերջ տալու լավագույն ձևը ուղղակիորեն խաղաղության պայմանագիր կնքելն է, այլ ոչ թե պարզապես հրադադարի մասին համաձայնագիրը: Այս մասին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է Truth Social սոցցանցում՝ մեկնաբանելով իր ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինի հետ հանդիպումը, ինչպես նաև Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու, եվրոպական առաջնորդների և ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հետ բանակցությունները։

«Հիանալի և շատ հաջող օր Ալյասկայում։ Նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպումը շատ լավ է անցել», – այսպես է բնութագրել Թրամփը Ալյասկայում Ռուսաստանի նախագահի հետ բանակցությունները:

ԱՄՆ նախագահը նշել է, որ գիշերը հեռախոսազրույց է ունեցել Զելենսկու, ինչպես նաև եվրոպական տարբեր առաջնորդների և ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հետ։

Թրամփը հայտնել է, որ Զելենսկին օգոստոսի 18-ին կժամանի Վաշինգտոն՝ իր հետ բանակցությունների։

«Եթե ամեն ինչ ստացվի, մենք հանդիպում կնշանակենք նախագահ Պուտինի հետ։ Հնարավոր է, որ դա կփրկի միլիոնավոր մարդկանց կյանքեր: Շնորհակալություն այս հարցում ձեր ուշադրության համար»,- նշել է ԱՄՆ նախագահը։

Տեսանյութեր

Լրահոս