
Թրամփը Զելենսկու հետ խոսելուց հետո հեռախոսազրույցներ է վարում ՆԱՏՕ-ի առաջնորդների հետ. ԶԼՄ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Վլադիմիր Զելենսկու հետ երկարատև հեռախոսազրույցից հետո հեռախոսազրույցներ է վարում ՆԱՏՕ-ի երկրների ղեկավարների հետ։ Այս մասին հայտնում են արտասահմանյան լրատվամիջոցները՝ հղում անելով Սպիտակ տանը:
«Սպիտակ տունը հայտնել է, որ Թրամփը Զելենսկու հետ երկարատև զրույցից հետո հեռախոսազրույց է ունենում ՆԱՏՕ-ի երկրների առաջնորդների հետ», – ասվում է հրապարակման մեջ:
Ավելի վաղ Ալյասկայում կայացել են Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Թրամփի բանակցությունները: Առաջնորդների հանդիպումը տեղի է ունեցել Էլմենդորֆ-Ռիչարդսոն ռազմաբազայում։ Առաջնորդների՝ «երեքը երեքի դիմաց» ձևաչափով նեղ կազմով բանակցությունները տևել են 2 ժամ 45 րոպե: