Հնդկաստանը ողջունում և բարձր է գնահատում Պուտին-Թրամփ հանդիպմանը ձեռք բերված առաջընթացը

Հնդկաստանը ողջունում է Ռուսաստանի Դաշնության և ԱՄՆ-ի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի հանդիպումը, որը տեղի է ունեցել Ալյասկայում։ Ինչպես հաղորդում է ՌԻԱ Նովոստին, այս մասին հայտարարել է Հնդկաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Ռանդխիր Ջայսվալը։

«Հնդկաստանը ողջունում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի միջև Ալյասկայում կայացած գագաթնաժողովը։ Նրանց` խաղաղության ձգտումն արժանի է բարձր գովասանքի», – նշել է բարձրաստիճան դիվանագետը։

Նրա խոսքով՝ Հնդկաստանը բարձր է գնահատում գագաթնաժողովում ձեռք բերված առաջընթացը։

«Առաջ գնալու ճանապարհը կարող է լինել միայն երկխոսության և դիվանագիտության միջոցով։ Աշխարհը ցանկանում է, որ Ուկրաինայի հակամարտությունն արագ ավարտվի», – ասել է նա։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031