«Զելենսկին պետք է համաձայնի». Դոնալդ Թրամփ

Վոլոդիմիր Զելենսկին պետք է համաձայնագիր կնքի Ռուսաստանի հետ՝ ուկրաինական հակամարտությանը վերջ դնելու համար, Fox News-ին տված հարցազրույցում ասել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։

«Ես ցանկանում եմ տեսնել՝ կկարողանա՞նք մենք դա անել։ Գործարքը դեռ պատրաստ չէ։ Եվ Ուկրաինան պետք է համաձայնի։ Զելենսկին պետք է համաձայնի»,- ասել է նա։

Նախագահ Թրամփի մյուս հայտարարությունները՝

  • Կիևի ռեժիմի ղեկավարը շատ բան է կորցնում Ռուսաստանի հետ հակամարտությունում։
  • Խաղաղության հնարավորությունը կախված է Զելենսկուց և եվրոպական երկրներից։
  • Թրամփը կարծում է, որ մոտ է Մոսկվայի հետ Ուկրաինայի հարցում համաձայնության հասնելուն, նա տեսնում է Վլադիմիր Պուտինի հետաքրքրությունը դրանում։
  • Պետք է հաշվի առնել Ռուսաստանի միջուկային ներուժը։

Տեսանյութեր

Լրահոս