
Զելենսկին երկուշաբթի կհանդիպի Թրամփի հետ. Axios

Վլադիմիր Զելենսկին պլանավորում է երկուշաբթի մեկնել Վաշինգտոն՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հանդիպելու, հայտնել է Axios-ի լրագրող Բարաք Ռավիդը՝ հղում անելով իր աղբյուրին։
«Զելենսկին պլանավորում է երկուշաբթի օրը մեկնել Վաշինգտոն՝ նախագահ Թրամփի հետ հանդիպելու»,- РИА Новости-ի հաղորդմամբ՝ գրել է Ռավիդը X սոցիալական ցանցում։
Ավելի վաղ Ալյասկայում տեղի է ունեցել Ռուսաստանի Դաշնության և ԱՄՆ-ի առաջնորդներ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի հանդիպումը։ Բանակցությունների հիմնական թեման ուկրաինական հարցն էր։
Թրամփը բանակցություններն անվանել է «շատ արդյունավետ» և հայտնել է մի շարք հարցերի, այդ թվում՝ ուկրաինական թեմայի և միջուկային համաձայնագրերի վերաբերյալ «նշանակալի առաջընթացի» մասին։ Պուտինը հայտարարել է, որ Թրամփի հետ բանակցություններն անցել են կառուցողական մթնոլորտում։
Սպիտակ տունը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հանդիպումը որակել է որպես պատմական:
Fox News-ին տված հարցազրույցում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ասել էր, որ Վոլոդիմիր Զելենսկին պետք է համաձայնագիր կնքի Ռուսաստանի հետ: