Էռնստը հավելել է, որ օրինագիծը կփորձի ապահովել, որ ամերիկյան նավթը «չհայտնվի նրանց ձեռքում, ովքեր փորձում են վնասել մեզ»։
Հայաստանի և Ադրբեջանի միջև ուղիղ կապ կա, և ծագած խնդիրները պետք է լուծել երկխոսության միջոցով։
Այսպիսով Ադրբեջանը, եթե մտներ ԱՊՀ երկրների կազմ՝ հաստատելով Ալմա Աթայի համաձայնագիրը/հռչակագիրը, նա 1991թ.-ից պետք է դադարեցներ պատերազմը՝ ընդդեմ Ղարաբաղի։ Իսկ երբ պարտությունից հետո նրանք վավերացրեցին Ալմա Աթայի հռչակագիրը և համաձայն ԱՊՀ երկրների կանոնադրության մտան ԱՊՀ կազմ՝ ընդունեցին անդամ պետությունների տարածքային ամբողջականությունները:
Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունը հայտարարություն է տարածել՝ անդրադառնալով վերջին շրջանում Հայաստանի հասցեին հաճախակի հնչող ադրբեջանական մեղադրանքներին։
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ մեկ շաբաթվա ընթացքում 49 «հատուցման հարված» է հասցրել ուկրաինական օբյեկտներին՝ ի պատասխան ՌԴ տարածքի գնդակոծությունների։ Այս մասին գերատեսչությունը հայտարարություն է տարածել։
168.am-ի հետ զրույցում Այգեպար գյուղի ղեկավար Արկադի Յամուկյանն ասաց, որ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը ներկա չի եղել, սակայն լսել է նրան, և նրա հիշատակած տարածքները Նոյեմբերյանի տարածաշրջանում են։
Գերմանիան և Ֆրանսիան պայմանավորվել են թույլ տալ համատեղ պաշտպանական KNDS կոնցեռնին պահեստամասերի արտադրություն սկսել Ուկրաինայում։ Այս մասին Ֆրանսիայի զինված ուժերի նախարար Սեբաստիան Լըկորնյուն հայտարարել է Գերմանիայի պաշտպանության նախարար Բորիս Պիստորիուսի հետ հանդիպումից հետո։
Ադրբեջանի նման համագործակցության շրջանակներում պարբերաբար փորձ է արվում սեղմել Հայաստանի շուրջ զարգացման օղակը, որի համատեքստում պարզ դիտարկելի է Հայաստանի էներգետիկ պոտենցիալի զարգացման զսպման փորձը, ինչն ինքնին մեր պետության դեմ վարվող հիբրիդային պատերազմի գործիքակազմերից է։
Առաջին անգամ է, որ ԱՄՆ-ն սատարում է տարածաշրջանում անհապաղ հրադադար հաստատելու կոչերին. նախկինում Վաշինգտոնն արգելափակում էր ՄԱԿ-ի ԱԽ-ում ներկայացված նման պահանջները։
Կազմակերպությունում ընդգծել են, որ ընդլայնված ֆինանսավորման ծրագրի գործողության առաջին տարվա ընթացքում Ուկրաինան հասել է արդյունավետության գրեթե բոլոր քանակական չափանիշներին։
Հայաստանը նաև բարդ շրջանների միջով է անցել հարյուր տարի առաջ և այսօր նույնպես։ Եվ ես ուզում եմ օգտվել այս լավ առիթից և կրկին հայ ժողովրդի երախտիքի խոսքը փոխանցել Ուրուգվայի ժողովրդին, Ուրուգվայի Արևելյան Հանրապետությանը բոլոր բարդ փուլերում մեր կողքին լինելու համար։
Պարբերականի տվյալներով՝ մարտի 21-ին մոտ 600 միգրանտներ են գտնվել ԱՄՆ-Մեքսիկա սահմանին։
Եվրոպական խորհուրդը նաև Իսրայելի կառավարությանը կոչ է անում «ցամաքային գործողություն չձեռնարկել Ռաֆահում»` Գազայի հատվածի հարավում, քանի որ դա «կվատթարացնի արդեն իսկ աղետալի հումանիտար իրավիճակը»։
Մեծ Բրիտանիան վերջնականապես ամրագրել է «արդյունաբերական ծավալներով» ֆեյքերի արտադրություն։ Այս մասին ասված է ՌԴ ԱԳՆ-ի «Բրիտանիայի գլոբալ ապատեղեկատվական արշավների մասին» հայտարարության մեջ։
Երբ Արևմուտքը դարձավ Ուկրաինայում հակամարտության մասնակից, ռազմական հատուկ գործողությունը դարձավ պատերազմ, և Ռուսաստանն այժմ պատերազմական վիճակում է, բոլորը պետք է հասկանան դա։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
ԵՄ-ն նաև խոստանում է միջազգային գործընկերների հետ համակարգված կերպով «նոր և լուրջ սահմանափակող միջոցներ» կիրառել Իրանի դեմ, եթե Թեհրանը Մոսկվային մատակարարի բալիստիկ հրթիռներ։
Թուրքիայի առևտրի նախարար Օմեր Բոլաթը հայտնել է, որ մարտի 1-ին Թուրքայի և «Ծոցի համագործակցության խորհրդի» (KİK) միջև ազատ առևտրային համաձայնագրի կնքման շուրջ բանակցություններ սկսելու մասին հայտարարություն է ստորագրվել:
Հիշեցնենք՝ «Միր» քարտերը մարտի 30-ից կդադարեն աշխատել Հայաստանի բանկերի մեծ մասի բանկոմատներում, բացառություն կկազմի «ՎՏԲ Հայաստան» բանկի ենթակառուցվածքը:
Արցախից (Լեռնային Ղարաբաղից) բռնի տեղահանված անձանց իրավունքների պաշտպանության ՔՀԿ-ների ցանցը դատապարտում է այս տարվա մարտի 12-ի ասուլիսում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, որում խոսվում է խաղաղության պայմանագրի ստորագրման դեպքում միջազգային դատարաններում և այլ կառույցներում առկա Հայաստանի բողոքները հետ կանչելու հնարավորության մասին։
Գագաթնաժողովի մասնակիցները, սակայն, չեն հաստատել այս մեխանիզմը՝ նախարարների մակարդակով ԵՄ խորհրդին հանձնարարելով շարունակել դրա մշակումը։
Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 22-25-ը Շվեյցարիայի մայրաքաղաքում կմասնակցի Միջխորհրդարանական միության 148-րդ վեհաժողովին։
Ադրբեջանի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները Հայաստանի Մեծամորի ատոմակայանի հարցով բաց նամակով դիմել են Բրյուսելում երեկ մեկնարկած Միջուկային էներգիայի անդրանիկ գագաթնաժողովի համանախագահներին՝ Բելգիայի վարչապետ Ալեքսանդր դե Կրուային և Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսսիին։
ԱԺ խոսնակ Ալեն Սիմոնյանը Եվրախորհրդարանում Եվրանեսթի կոնգրեսի ժամանակ հանդիպել է Բելառուսի ընդդիմության առաջնորդ, նախագահի նախկին թեկնածու Սվետլանա Տիխանովսկայայի հետ։
Բելգորոդի գնդակոծությունը շարունակվում է անցյալ շաբաթվա սկզբից։ Նահանգապետի հայտարարություններից հետևում է, որ քաղաքում և Բելգորոդի մարզում այս ընթացքում 20 մարդ է զոհվել։
Էստոնիան 20 միլիոն եվրոյի ռազմական օգնության նոր փաթեթ կուղարկի Կիևին: Այդ մասին հայտնել է Էստոնիայի պաշտպանության նախարար Հաննո Պևկուրը Կիևում Ուկրաինայի իր գործընկեր Ռուստեմ Ումերովի հետ հանդիպման ժամանակ։
Իր ելույթի խոսքում Լեյլա Մուստաֆաևան նշել է, որ խմբագրությունը հիմնականում կենտրոնացված է Ադրբեջանում մարդու իրավունքների խախտումների, խոսքի ազատության սահմանափակումների և կոռուպցիայի բարձր մակարդակի վրա, և հասարակությանը հայտնի է դարձել Լեռնային Ղարաբաղում իրականացվող կառուցապատման աշխատանքների հետ կապված կոռուպցիոն գործարքների բացահայտումից հետո։
Զապորոժիեի իշխանություններն էլ հայտնել են հրթիռային ութ հարվածների մասին։ Պայթյունների և գնդակոծությունների մասին հայտնել են նաև Խարկովի իշխանությունները։
Այսօր Հայաստանը պետք է գնա նույն ճանապարհով, ուրիշ ելք այս պահին չկա։ Իշխանության մեկ հոգին ու նաև իշխանությունից դուրս որոշ մարդիկ խանգարում են դրան։ Մենք ունենք մի քանի տասնյակ, իրոք մեծ թվով, գրագետ-ունակ անհատների ցանկ, բայց չենք կարողանում ձևավորել գրագետ-ունակ ձևաչափ, որն այս պատմական, ծայրահեղ դժվար պահին կվերցնի պատասխանատվություն։
ՌԴ Դաշնային խորհրդի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Գրիգորի Կարասինը կարծում է , որ Ռուսաստանն ամենահայամետ երկիրն է։ Այս մասին նա գրել է իր Telegram ալիքում:
Վրաստանում յուրաքանչյուր հինգերորդը թոշակառու է. թոշակառուների թիվը և նրանց մասնաբաժինը ընդհանուր բնակչության շրջանում անշեղորեն աճում են, գրել է bpn լրատվամիջոցը: