Մեր ժողովուրդների միջև ամուր բարեկամական կապերը վերջին տասնամյակներին վերաճել են փոխշահավետ միջպետական համագործակցության և շարունակում են ամրապնդվել՝ շնորհիվ ակտիվ քաղաքական երկխոսության:
Պաղեստինի նկատմամբ Իսրայելի քաղաքականությունը` հումանիտար շրջափակումից մինչև խաղաղ բնակիչների թիրախավորումը, ցավոք, մեր իրականությանը ծանոթ ձեռագիր է, ինչն Ադրբեջանն իրականացնում էր Արցախի նկատմամբ:
Այս ամիս ավելի վաղ ՀԱՄԱՍ-ը պահանջել էր 700-1000 պաղեստինցի բանտարկյալների ազատ արձակումը
Այցի շրջանակներում նախատեսված են Կոբախիձեի և Նիկոլ Փաշինյանի երկկողմ բանակցություններ, ինչից հետո հանդիպումը կշարունակվի ընդլայնված կազմով։
«Կրոկուս Սիթի Հոլ»-ում տեղի ունեցած ահաբեկչությունն ամենամահաբերն է Ռուսաստանի տարածքում 2004 թվականին Բեսլանի ահաբեկչական հարձակումից հետո, երբ սեպտեմբերի 1-ին ահաբեկիչները գրավել էին քաղաքի դպրոցներից մեկը՝ պատանդ վերցնելով 1100-ից ավելի մարդու։ Ահաբեկչության հետևանքով զոհվել է 333 մարդ, որոնց մեծ մասը՝ երեխաներ։
Մոսկվայում մարտի 22-ին տեղի ունեցած ահաբեկչության զոհերի թվում կա Հայաստանի Հանրապետության մեկ քաղաքացի։ Այս մասին հայտնել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը։
«Ալ Ջազիրա»-ն գրել է․ «Իրանը չեզոքացրել է ԱՄՆ պատժամիջոցները՝ ռեկորդային ծավալով գազ և նավթ արտահանելով»։
Հունգարիայի արտաքին գործերի նախարար Պետեր Սիյարտոն Kossuth ռադիոկայանին տված հարցազրույցում ասել է, որ Ուկրաինա ցամաքային զորքեր ուղարկող ՆԱՏՕ-ի անդամ երկրի և Ռուսաստանի միջև առճակատումն անխուսափելի կլինի։
Իսրայելը արգելել է Հորդանան գետի գրավյալ արևմտյան ափից հազարավոր քրիստոնյաների մուտքը Երուսաղեմ, որոնք ցանկանում էին մասնակցել Ծաղկազարդի տոնակատարությանը, հաղորդում է WAFA լրատվական գործակալությունը։
Ավելի վաղ Բելգորոդի շրջանում հրթիռային հարձակման սպառնալիք էր հայտարարվել։
Պահպանողական հանրապետականները զայրացած են Ներկայացուցիչների պալատի կողմից ֆինանսական օրինագծի ընդունման կապակցությամբ, որը սպառնում է խոսնակ Մայք Ջոնսոնի դիրքերին:
2024 թվականի հունվար-փետրվար ամիսներին Վրաստանի տրանսպորտային միջանցքով բեռնատարների տար անցումից եկամուտն աճել է։ Համաձայն համախմբված բյուջեի եկամուտների՝ 2024 թվականի հունվար-փետրվար ամիսներին տարանցումից Վրաստանը ստացվել է 27 մլն 190 հազար 864 լարի, իսկ 2023 թվականի նույն ժամանակահատվածում՝ 24 մլն 011 հազար 352 լարի։
Լոնդոնում գործող «Euromonitor International» շուկայի հետազոտական ընկերությունն ուսումնասիրություն է անցկացրել և հրապարակել աշխարհի 100 ամենագեղեցիկ քաղաքների ցանկը։
Անցյալ տարի՝ 2023 թվականին, Վրաստանի տնտեսությունն աճել է 10,1 տոկոսով։ Նախնական տվյալները հրապարակում է Վրաստանի ազգային վիճակագրական ծառայությունը (Geostat):
Այս մասին «Տասս»-ի փախանցմամբ ասվում է կիրառական երկրաֆիզիկայի ինստիտուտի (IPG) տիեզերական եղանակի մոնիտորինգի տվյալների մեջ:
Վարշավան Մոսկվայից բացատրություն կպահանջի ռուսական հրթիռի՝ Լեհաստանի օդային տարածքում հայտնվելու համար, հայտարարել է երկրի ԱԳՆ-ն։ Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ կիրակի լույս մարտի 24-ի գիշերը Ռուսաստանի կողմից Ուկրաինայի ուղղությամբ արձակված հրթիռը խախտել է Լեհաստանի օդային տարածքը և այնտեղ մնացել 39 վայրկյան։
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը Հայ ազգային կոնգրես (ՀԱԿ) կուսակցության փոխնախագահ Լևոն Զուրաբյանն է։
Մոսկվայի Crocus City Hall-ի ահաբեկչության հետևանքով վիրավորների թիվը հասել է 180-ի, այդ թվում՝ երեխաներ, հայտնում է Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարությունը։
Գազայի հատվածում Իսրայելի կողմից ռազմական գործողության մեկնարկից ի վեր զոհված պաղեստինցիների թիվը կազմել է 32,226 հազար,իսկ վիրավորներինը՝ ավելի քան 74,5 հազար։
«Եթե վաղն էլ վերադարձի պայմաններ ստեղծեն, մեծ սիրով կվերադառնայի Արցախ՝ հայկական Արցախ, նորից տուն կստեղծեի, նորից կաշխատեի ու իմ հողում կապրեի։ Հավատացեք, Արցախում թողել եմ շատ մեծ հոգևոր արժեքներ, մեր սրբությունները, մեր շիրիմները։ Ծնողիս գերեզմանն Արցախում է, ինչպե՞ս կարող եմ չցանկանամ վերադառնալ Արցախ, դա հիմա բոլորիս մեծ ցանկությունն է»,- եզրափակեց Զարուհի Նարիմանյանը։
Ամերիկյան ամենահայտնի ներդրումային բանկերից մեկը հանդիսացող «Goldman Sachs» բանկը վերլուծել է Թուրքիայի կենտրոնական բանկի որոշումը 500 բազիսային կետով տոկոսադրույքի բարձրացման վերաբերյալ:
Համապատասխան պաշտոնական տեղեկատվություն կամ հաստատում լինելուն պես կտեղեկացնենք:
Մոսկվայի «Կրոկուս Սիթի Հոլ» համերգասրահում տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով տուժած 110 մարդ շարունակում է բուժում ստանալ հիվանդանոցներում, նրանցից 12-ի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր, 33-ի վիճակը՝ ծանր։
Հռոմի պապ Ֆրանցիսկոսը բաց է թողել իր քարոզի ընթերցումը Ծաղկազարդի պատարագի ժամանակ, որը տասնյակ հազարավոր մարդկանց էր հավաքել Սուրբ Պետրոսի հրապարակ, սակայն շարունակել է նախագահել պատարագը, հայտնում է Reuters-ը։
Շուտափույթ առողջացում ենք ցանկանում բոլոր տուժածներին։
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին առաջին անգամ մեկնաբանել է մերձմոսկովյան «Crocus City Hall» համերգասրահում տեղի ունեցած ահաբեկչությունը և Ուկրաինային ուղղված Մոսկվայի մեղադրանքները։
ԱՄՆ փոխնախագահ Քամալա Հարիսը հերքել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հայտարարությունն այն մասին, որ Ուկրաինան առնչություն ունի ուրբաթ օրը Մոսկվայի մարզի «Crocus City Hall» համերգասրահում տեղի ունեցած ահաբեկչությանը։
Աշխարհի ամենաբարձր շենքը՝ Դուբայի «Բուրջ Խալիֆան», լուսավորվել է Ռուսաստանի դրոշի գույներով՝ ի նշան համերաշխության՝ կապված «Crocus»-ում տեղի ունեցած ահաբեկչության հետ, հայտնում է 112 Telegram-ալիքը։
Իրանի առաջին փոխնախագահ Մոհամմադ Մոհբերը դատապարտել է ուրբաթ օրը Մոսկվայի մարզում տեղի ունեցած ահաբեկչությունը՝ ասելով, որ Թեհրանը պատրաստ է ընդլայնել Մոսկվայի հետ համագործակցությունը ահաբեկչության դեմ պայքարում, տեղեկացնում է Mehr-ը։
Հիշեցնենք, որ մարտի 22-ի երեկոյան մի խումբ զինված տղամարդիկ ինքնաձիգներից կրակ են բացել Մոսկվայի Crocus City Hall-ում, ինչից հետո տեղում պայթյուն է տեղի ունեցել և հրդեհ է բռնկվել: Հաղորդվում է առնվազն 133 զոհի և152 վիրավորի մասին: