Բնականաբար, հատուկ նշանակության ուժերի համար նախատեսված զրահամեքենաների ձեռքբերումը և զրահապատ շտապօգնության մեքենաների ձեռքբերումը լավ բան է, բայց երբ այն տրամադրվում է անվտանգության ապահովման համատեքստում, ծիծաղելի է: Ուստի այս պարագայում ևս հանգում ենք լավ թաքնվելու տրամաբանությանը:
Միացյալ Նահանգները մտադիր են մինչև տարեվերջ միջին հեռահարության հրթիռային համակարգեր տեղակայել Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում: Տեղեկությունը РИА Новости-ի թղթակցի հետ զրույցում հաստատել է ամերիկյան բանակի Խաղաղօվկիանոսյան հրամանատարության ներկայացուցիչը։
Թուրքիան Ռուսաստանին և Ուկրաինային առաջարկել է խաղաղության պայմանագրի նոր նախագիծ, որը նախատեսում է պատերազմի սառեցում ընթացիկ ճակատային գծում: Այդ մասին գրում է «Նովայա գազետա Եվրոպա»-ն՝ հղում անելով փաստաթղթին ծանոթ աղբյուրին։
Իրանը կարող է հրաժարվել Իրանի հյուպատոսությանը Իսրայելի հարվածին պատասխանելուց, եթե ՄԱԿ-ի ԱԽ-ն դատապարտի Իսրայելի իշխանությունների գործողությունները։
168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի հյուրն է վերլուծաբան Արման Աբովյանը։
Լիտվայի Հանրապետության մայրաքաղաք կատարած աշխատանքային այցի ընթացքում ՀՀ անվտանգության խորհդի քարտուղար Արմեն Գրիգորյանն ապրիլի 11-ին հանդիպել է Լիտվայի նախագահի ազգային անվտանգության հարցերով ավագ խորհրդական Կեստուտիս Բուդրիսի հետ:
«Փաշինյանի ձևակերպման մեջ բացահայտվում է նրա սուտը, որովհետև մի դեպքում ասվում է, որ ՀԱՊԿ խաղաղապահները չեն բերվել, քանի որ այդ կառույցը Հայաստանի տարածքային ամբողջականությունը չի ճանաչել, մյուս դեպքում ասում է, որ նրանց մուտքը չի արտոնվել, քանի որ նրանք դաշնակից են, ոչ թե խաղաղապահ։ Տրամաբանական շղթայի մեջ չեն համադրվում այս երկու բացատրությունները։ Սա իսկապես շիզոֆրենիայի է նմանվում, որովհետև չի կարող մի բանի մերժման հիմքում երկու տարբեր պատճառներ լինել»,- ասաց նա։
Համերգի ընթացքում բեմում հանդես կգա նաև Բրայան Մեյը։
ՀՀ կառավարության 2021-2026թթ. ծրագրի 2023 թվականի կատարողականում նշված է, որ հաշվետու տարում մշակվել և հաստատվել են պաշտպանության ոլորտի կարևորագույն մի շարք փաստաթղթեր՝ ԶՈՒ ուժերի 2023-2027թթ. զարգացման պլանը և ՀՀ սպառազինության և ռազմական տեխնիկայի 2023-2027թթ. զարգացման պետական ծրագիրը, Հայաստանի Հանրապետության զինված ուժերի կիրառման պլանը՝ ծավալման և զորահավաքային պլաններով, Հայաստանի Հանրապետության տարածքի պաշտպանության օպերատիվ սարքավորման պլանի մտահղացումը:
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման և սահմանագծման հարցով հրատապ նիստը՝ փակ ձևաչափով, կայացել էր ապրիլի 9ին: Նիստը փակ անցկացնելու որոշումն ընդունվել էր քվեարկությամբ, կողմ էր քվեարկել 57 պատգամավոր, դեմ՝ 28, ձեռնպահ՝ 0։ Ընդդիմությունը դեմ էր նիստը փակ ձևաչափով անցկացնելուն: Մասնակցում էին ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ու ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։
Մոնղոլիայում բարդ եղանակային պայմանների պատճառով գյուղատնտեսական կենդանիների զանգվածային անկումը շարունակվում է և արդեն գերազանցել է 6 միլիոնը։
Փորձագետի կարծիքով, չի բացառվում նաև, որ հայկական կողմը խուսափի մեծ աղմուկից՝ փորձելով պահպանել հավասարակշռություն Թուրքիայի երդմնակալության և ՌԴ երդմնակալության միջև։
Նիկոլ Փաշինյանի դիվանագիտական և ռազմաքաղաքական գիտելիքների բացերը, զուգորդված նրա մոտ հետևողական ռազմավարության բացակայության և իռացիոնալ որոշումների կայացման հետ, Հայաստանը մտցրել են ներկայիս դժվար կացության մեջ: Հայաստանը մեկ մարդու շոու է, և հենց մեկ մարդը պետք է պատասխանատվություն կրի անհաջողությունների և կորուստների համար։ Այս մասին գրել է Հայաստանի նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը՝ անդրադառնալով երկրի շուրջ ստեղծված իրավիճակին։
Նախարարի խոսքով՝ ԵՄ երկրները պետք է ինքնուրույն որոշեն, թե ինչ կերպ կարող են օգնել փախստականներին։
«Օրինակ, Սյունիքի մարզում, որտեղ Ադրբեջանը պետք է դուրս գա օկուպացված տարածքներից, Ալիևն ասում է, որ խորհրդային սահմանները չի ընդունում։ Այսինքն՝ Ալիևն ասում է, որ՝ Տավուշում դուք ինձ տարածքներ պետք է տաք, բայց գրավված հայկական տարածքները մենք չենք տալու»,- նշեց Ռուբեն Գալչյանը։
Հայասին նաև ընդգծել է, որ Ճապոնիայի վարչապետն ու ԱՄՆ նախագահը կարծիքների անկեղծ փոխանակում են ունեցել ԿԺԴՀ-ի շուրջ ստեղծված իրադրության վերաբերյալ, ինչպես նաև պայմանավորվել են շարունակել սերտ համագործակցությունն այս ուղղությամբ ինչպես երկկողմ, այնպես էլ եռակողմ ձևաչափով՝ Հարավային Կորեայի մասնակցությամբ։
Մի շարք արտասահմանյան զանգվածային լրատվամիջոցներ պնդել են, որ Mehr լրատվական գործակալությունը, վկայակոչելով պաշտպանության նախարարին, հայտնել է, թե Թեհրանի օդային տարածքով բոլոր թռիչքները կդադարեցվեն տեղական ժամանակով ժամը 00:00-ից՝ զորավարժանքների պատճառով:
Պեդրո Խիսդոնյանն իր ելույթում անդրադարձել է իր հայկական արմատներին և Հայաստանում ստեղծված իրավիճակին:
«168 Ժամ»-ի հետ զրույցում իրանցի վերլուծաբան Ալի Սալամին ասաց, որ ՀՀ-ն ինքնիշխան երկիր է ու ազատ է իր հարաբերությունները կառուցել ցանկացած երկրի հետ, իր շահերին համապատասխան։ Սակայն, ըստ նրա, հարցն այն է, թե որքանով է Արևմուտքը կիսում ՀՀ դիրքորոշումները, ՀՀ անվտանգությունը, ինչպես, օրինակ, դա անում է Իրանը։
Արդյո՞ք հրադադարի խախտումները Բաքվի պատասխանն են Հայաստան-ԵՄ խորացող հարաբերությունների, Կլաարը չգիտի, սակայն նշում է՝ ԵՄ-ն ուզում է տեսնել իրական, բովանդակային բանակցություններ, որոնք կհանգեցնեն խաղաղության պայմանագրին, սահմանազատման վերաբերյալ պայմանավորվածություններին, հաղորդակցությունների բացմանը։
Նրա խոսքով՝ Նեթանյահուն ամեն ինչ անում է՝ արգելափակելու կամ խաթարելու հրադադարի շուրջ համաձայնության հասնելու ցանկացած հնարավորություն։
Հրամանատարությունը նաև հաղորդել է, որ ինքնապաշտպանության նպատակով ոչնչացրել է հութիներին պատկանող ևս ութ անօդաչու թռչող սարք:
«Հիմա չգիտեմ, չեմ էլ ուզում այդ մասին մտածեմ, քանի որ Ջիլիզան այնպիսի հատվածում չէ, որ սահմանագծման հետ կապված փոփոխությունների ենթարկվի։ Հայաստանին ու Վրաստանին այստեղ բաժանում է գետ, մենք գետի մի կողմում ենք, Վրաստանը՝ մյուս։ Կարծում եմ՝ պետք է խնդիրներ չլինեն, եթե եղան՝ շատ վատ կլինի, բնակիչները տրամադրված են, որ իրենք իրենց գյուղում ապրելու են, ոչ մեկը չի լքելու, բայց, իհարկե, ՀՀ տարածքում, ոչ թե որիշ պետության տրամադրության տակ»,- հավելեց Մհեր Վարդանյանը։
Հնդկաստանն առաջին անգամ ռազմական կցորդ է նշանակել Հայաստանի Հանրապետությունում։ Այս մասին հայտնում է «India Today»–ը։
Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Ռուսաստանը մերձավորարևելյան տարածաշրջանի երկրներին զսպվածության կոչ է անում:
Չորեքշաբթի օրը երեկոյան Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Գազայի հատվածի Ռաֆահի շրջանում գտնվող տարբեր թիրախների
Դա նշանակում է շատ կարճ ժամանակում թուրքին հանձնել Հայաստան մտնող գազամուղի փականը, երկաթգիծը և դեպի Վրաստան գնացող ավտոմայրուղին։
Կողմերը պատրաստակամություն են հայտնել երկկողմ հետաքրքրություն ներկայացնող տարբեր բնագավառներում ակտիվացնել համագործակցությունը՝ հիմնված ընդհանուր ժողովրդավարական սկզբունքների և արժեքների վրա։ Զրուցակիցները կարևորել են երկու երկրների գործարար շրջանակների շփումների համար հնարավորությունների ստեղծմանն ուղղված ջանքերը։
Նախարարը հայտարարել է ընդհանուր առմամբ հինգ նման կարգի նախաձեռնության մասին։ Այդ մասին տեղեկանում ենք ՏԱՍՍ գործակալությունից:
Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովն աշխատանքային այցով մեկնել է Բելառուս: Այս մասին հայտնում է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը։