Ժնևյան բանակցությունների արդյունքների հիման վրա կորոշենք մեր հաջորդ քայլերն ու ժամկետները․ Զելենսկի

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ երկրի պատվիրակությունը վերադառնում է Ժնևից և կներկայացնի ԱՄՆ-ի հետ բանակցությունների արդյունքները:

«Մեր պատվիրակությունն այժմ վերադառնում է տուն, և ես այսօր երեկոյան սպասում եմ Ժնևում բանակցությունների ընթացքի և մեր գործընկերների հիմնական շեշտադրումների վերաբերյալ ամբողջական զեկույցի։ Այս զեկույցների հիման վրա մենք կորոշենք հաջորդ քայլերն ու ժամկետները։ Մենք կշարունակենք համակարգել մեր աշխատանքը Եվրոպայի և այլ գործընկերների հետ։ Մենք հույս ունենք հասնել անհրաժեշտ արդյունքների, և ես շնորհակալություն եմ հայտնում բոլոր նրանց, ովքեր կանգնած են Ուկրաինայի կողքին», – X սոցհարթակում գրել է Զելենսկին։

Տեսանյութեր

Լրահոս