Բաժիններ՝

Կատարը և Թուրքիան համատեղ զորավարժություններ են անցկացրել

Կատարը համատեղ զորավարժություններ է անցկացրել թուրքական բանակի հետ, ինչը ցուցադրում է երկու երկրների ռազմավարական դաշինքը մի շարք արաբական երկրների կողմից Դոհայի երկամսյա դիվանագիտական շրջափակումից հետո: Այդ մասին հայտնել է Al-sharq կատարյան թերթը:

Նրա տեղեկատվությամբ, վարժանքները նպատակամղված են «կենսականորեն կարեւոր տնտեսական, ռազմավարական եւ ենթակառուցվածքային օբյեկտները» պաշտպանելու Կատարի բանակի պատրաստվածության ստուգմանը: Կատարում գործում է թուրքական ռազմաբազա: Դրա դուրսբերումը այն պայմաններից մեկն է, որոնք մի շարք արաբական երկրներ առաջադրել են Դոհայի հետ դիվանագիտական հարաբերությունները վերականգնելու համար:

Սաուդյան Արաբիան, Արաբական Միացյալ Էմիրությունները, Բահրեյնը եւ Եգիպտոսը հունիսի սկզբին Դոհայի հետ խզել են դիվանագիտական հարաբերությունները եւ Կատարի հետ դադարեցրել բոլոր հաղորդակցությունները՝ նրան մեղադրելով ահաբեկչությանն աջակցելու եւ իրենց ներքին գործերին միջամտելու մեջ: Ավելի ուշ որոշմանը միացել են մի շարք այլ պետություններ:

Քուվեյթը հանդես եկավ որպես հակամարտության լուծման միջնորդ: Ավելի ուշ արաբական երկրները վերջնագիր ներկայացրեցին Կատարին՝ նրան կոչ անելով տասնօրյա ժամկետում համաձայնել հարեւանների 13 պահանջների կատարմանը: Կատարն այդ մեղադրանքները հերքեց, բայց հայտարարեց երկխոսելու իր պատրաստակամության մասին:

Բացի Քուվեյթի Էմիրից, մի շարք երկրներ, այդ թվում՝ ոչ արաբական, իրենց օգնությունն են առաջարկել հակամարտության կարգավորման հարցում: Այսպես, Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը շրջագայություն Է կատարել Պարսից ծոցի երկրներ՝ նպատակ ունենալով ուղիներ գտնել Կատարի ճգնաժամի կարգավորման համար, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031