Հարավային Օսիայում սգո միջոցառումներ են անցկացվում 2008-ի պատերազմի տարելիցի կապակցությամբ
Հարավային Օսիայում օգոստոսի 7-ին եւ 8-ին անցկացվում են սգո միջոցառումներ՝ նվիրված 2008 թվականի օգոստոսին պատերազմի սկսվելու 9-րդ տարելիցին: Ի հիշատակ զոհվածների, կվառվի հազար մոմ եւ նույնքան սպիտակ օդապարիկներ կարձակվեն Ցխինվալի երկինք: Այդ մասին օգոստոսի 7-ին ՏԱՍՍ-ին հայտնել է հանրապետության մշակույթի նախարար Ժաննա Զասեեւան, որը նաեւ պետական նշանակալից միջոցառումների նախապատրաստման եւ անցկացման հանրապետական հանձնաժողովի նախագահն է:
Զասեեւան հայտնել է, որ, ավանդույթի համաձայն, միջոցառումները կսկսվեն Մոսկվայի ժամանակով ժամը 19:00-ին՝ ռուս խաղապահների զոհվելու վայրում ծաղկեպսակների ու ծաղիկների տեղադրման արարողությամբ: Դրանք կշարունակվեն Տբեթ գյուղում «Այրված հոգիների թանգարանում»: Այստեղ հանդիպում կանցկացվի գյուղի բնակիչների՝ պատերազմի ողբերգական իրադարձությունների ականատեսների հետ:
Նախարարաի խոսքով՝ հիշատակի միջոցառումների հիմնական մասը կսկսվի ժամը 19:30-ին Ցխինվալի կենտրոնում Գեորգիեւյան աստիճանի մոտ: «Դա կլինի հիշատակի ակցիա, յուրատեսակ գրական-երաժշտական կոմպոզիցիա «Ցավով ներծծված հիշողություն» խորագրով, որին կմասնակցեն հանրապետության բնակիչներ, ռուսաստանյան բուհերի ուսանողներ, ինչպես նաեւ շրջափակված Ցխինվալի երեխաները»,-ասել էԷ նա:
Օգոստոսի 8-ի առավոտյան միջոցառումները կշարունակվեն «Մեր հիշողության սրբազան վայրերը…» ընդհանուր անվանմամբ Հարավային Օսիայի պաշտպանների զոհվելու վայրերում ծաղիկների տեղադրմամբ:
2008 թվականի օգոստոսի լույս 8-ի գիշերը Վրաստանը զինված հարձակում իրականացրեց Հարավային Օսիայի վրա: Ռուսաստանը պաշտպան կանգնեց խաղաղ բնակչությանը եւ 1992 թվականից տարածաշրջանում աշխատող իր խաղաղապահներին: Հնգօրյա պատերազմի ընթացքում զոհվեց ավելի քան հազար մարդ, այդ թվում՝ 72 ռուս-զինծառայողներ: 2008 թվականի օգոստոսի 26-ին Ռուսաստանը ճանաչեց Հարավային Օսիայի անկախությունը, հաղորդել է ՏԱՍՍ-ը: