Բաժիններ՝

Լոնդոնը երկարաժամկետ ծրագրերի գծով Բրյուսելին կվճարի նաև Brexit-ից հետո. եվրակոմիսար

Բրիտանացիները երկարաժամկետ ծրագրերի գծով Եվրամիությանը վճարումներ կիրականացնեն նաեւ Միությունից Միացյալ Թագավորության դուրս գալուց հետո: Այս կարծիքը հայտնել է բյուջեի եւ մարդկային ռեսուրսների եվրակոմիսար Գյունտեր Էթինգերն օգոստոսի 7-ին Bild թերթում հրապարակված հարցազրույցում:

«Բրիտանացիներն ստիպված կլինեն 2019 թվականին Միությունից դուրս գալուց հետո էլ վճարումներ իրականացնել երկարաժամկետ ծրագրերի գծով, որոնց շուրջը համաձայնությունները ձեռք են բերվել մինչեւ Brexit-ի վերաբերյալ որոշումները: Նրանք կապված են դրանց հետ»,- ասել է նա: «Այսպիսով, Լոնդոնն առնվազն մինչեւ 2020 թվականն ստիպված կլինի փող փոխանցել Բրյուսելին»,- հավելել է եվրակոմիսարը:

Էթինգերը նշել է, որ «երկարաժամկետ հեռանկարում Եվրամիության բյուջեն Brexit-ի պատճառով կարող է տարեկան 10 – 12 միլիարդ եվրո պակաս ստանալ»: «Ես ելնում եմ այն բանից, որ այդ միլիարդները կփոխհատուցվեն խնայողության եւ անդամ երկրների մուծումների ավելացման հաշվին»,- նշել է նա:

Լոնդոնի եւ Բրյուսելի միջեւ այն պայմանների շուրջը պաշտոնական բանակցությունները, որոնցով Մեծ Բրիտանիան դուրս կգա ԵՄ-ից, սկսվել են հունիսի 19-ին Բելգիայի մայրաքաղաքում, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս