Բաժիններ՝

Չինաստանում երկրաշարժից տուժածների թիվը հասել է 431-ի, զոհվել է 20 մարդ

Չինաստանի Սիչուան հարավարեւմտյան նահանգում օգոստոսի 8-ին տեղի ունեցած ավերիչ երկրաշարժից տուժածների թիվը հասել է 431-ի, զոհվել է 20 մարդ: Այդ մասին  հայտնել են տեղի իշանությունները: Ավելի վաղ հաղորդվել էր 19 զոհվածների եւ 343 տուժածների մասին:

«Օգոստոսի 10-ի ժամը 12:00-ի դրությամբ (Երեւանի ժամանակով ժամը 8:00-ի) 7 մագնիտուդով երկրաշարժի հետեւանքով Ցզյուչժայգոու գավառում զոհվել է 20 մարդ, եւս 431-ը տուժել են»,- ասված է Weibo-ում Նգավա-Տիբեթա-Ցյանի ինքնավար շրջանի վարչակազմի պաշտոնական էջում հրապարակված հաղորդագրության մեջ: Ճշտվում է, որ 13 մարդ ծանր վերքեր է ստացել, երկուսի վիճակը գնահատվում է օրհասական:

Երկրաշարժը տեղի է ունեցել օգոստոսի 8-ին տեղական ժամանակով ժամը 21:19-ին (Երեւանի ժամանակով ժամը 17:19-ին) Սիչուանի նահանգի Նգավա-Տիբեթա-Ցյանի ինքնավար շրջանի Ցզյուչժայգոու գավառում: Չինաստանի սեյսմոլոգիական կենտրոնը հայտնել է, որ երկրաշարժի մագնիտուդը կազմել է 7: Ըստ վերջին տվյալների, երկրաշարժից հետո գրանցվել է գրեթե 1700 հետցնցում, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս