
Թուրքիայում Ռուսաստանի դեսպանատունն արձագանքել է ՌԴ քաղաքացու ձերբակալման դեպքին

Անկարայում Ռուսաստանի դեսպանատունն արձագանքել է Ադանայում Ռուսաստանի քաղաքացու ձերբակալման դեպքին:
Այս մասին հայտնում է թուրքական «Հուրիեթ» պարբերականը:
Անկարայում ՌԴ դեսպանատունը հայտնել է, որ ռուսական կողմը ուսումնասիրություններ է իրականացնում իր քաղաքացու անձնական տվյալների և թուրքական ոստիկանության կողմից նրա նկատմամբ ներկայացված մեղադրանքների շուրջ:
Ռուսաստանի քաղաքացին մեղադրվում է Ինջիրլիքի ռազմաբազայի և Ալևիական ասոցիացիայի դեմ ահաբեկչություն նախապատրաստելու մեջ:
Թուրքական ոստիկանության հաղորդմամբ` ձերբակալված տղամարդն ընդունել է, որ ինքը ԻՊ անդամ է և հայհոյել է Թուրքիային ու այդ երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին: