Բաժիններ՝

Կուբայում 94 տարեկան հասակում վախճանվել է Օսվենցիմի առաջին կալանավորներից մեկը

Կուբայում 94 տարեկան հասակում վախճանվել է Օսվենցիմի առաջին կալանավորներից մեկը՝ Զիգմունդ Սոբոլեւսկին: Ինչպես հայտնել է EFE գործակալությունը, նա թոքաբորբից մահացել է երկրի հարավ-արեւելքում գտնվող Բայամո քաղաքի հիվանդանոցում։

Թոշակառուն, որի կինը ծնվել էԿուբայում, Բայամո է մեկնել շուրջ չորս տարի առաջ: Մինչ այդ նա մի քանի տասնամյակ ապրել է Կանադայում եւ աշխատել հյուրանոցային բիզնեսի ոլորտում:

Սոբոլեւսկին 1923 թվականին ծնվել է Լեհաստանում: Օսվենցիմի «Աուշվից-Բիրկենաու» համակենտրոնացման ճամբարում նա հայտնվել է 1940 թվականին 17 տարեկան հասակում իր հոր՝ լեհական ոչ մեծ քաղաքի քաղաքագլխի հակաֆաշիստական գործունեության համար: Քանի որ Սոբոլեւսկին կատարելապես տիրապետում էր գերմաներենին, նրան ստիպել են թարգմանիչ աշխատել: Օսվենցիմում նա անցկացրել է չորսուկես տարի, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս