Բաժիններ՝

Հարավային Կորեան ԿԺԴՀ-ից պահանջել է դադարեցնել սադրանքները

Հարավային Կորեան ԿԺԴՀ-ին կոչ է անում անհապաղ դադարեցնել սադրիչ գործողությունները, որոնք կարող են իրադրության հետագա սրման հանգեցնել Կորեական թերակղզում, եւ պատրաստ է երկխոսություն վարելու Փենյանի հետ:

Այդ մասինհայտարարել է Հարավային Կորեայի Նախագահի վարչակազմի ներկայացուցիչ Պակ Սու Հյոնը: Ազգային անվտանգության խորհրդի նիստի արդյունքներին նվիրված մամուլի ասուլիսի ընթացքում նա ընդգծել է, որ Հարավային Կորեան մտադիր է բոլոր անհրաժեշտ քայլերը ձեռնարկել Կորեական թերակղզում լարվածության նվազեցման համար:

«Հաշվի առնելով, որ Կորեական թերակղզում զինված հակամարտությունը ձեռնտու չէ կողմերից որեւէ մեկին, Ազգային անվտանգության խորհուրդը որոշել է ձեռնարկել բոլոր հնարավոր քայլերը լարվածության թուլացման եւ խաղաղության պահպաման ուղղությամբ՝ ԱՄՆ-ի եւ մյուս հանգուցային երկրների հետ սերտ համագործակցությամբ… Ի լրումն, Ազգային անվտանգության խորհուրդը որոշել է ակտիվ դիվանագիտական միջոցներ ձեռնարկել լարվածության թուլացման համար՝ դուռը բաց պահելով ԿԺԴՀ-ի հետ երկխոսության համար»,- Պակ Սու Հյոնի խոսքը մեջբերել է Ռյոնհապ գործակալությունը:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս