«Համանախագահները հասկանում են, որ ԼՂ հարցում առաջընթացի անհնարինության պատճառն Ադրբեջանն է». Շավարշ Քոչարյան

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցություններում մեկ խնդիր ունեն՝ կանխել ռազմական հնարավոր զարգացումները: Այդ մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարեց Հայաստանի արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանը:

«Նրանց թիվ մեկ խնդիրն այն է, որ հասնեն նրան, որ ռազմական լարվածության աստիճանը նվազի: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների մյուս առաքելությունն է նպաստել, որ կողմերը գան ինչ-որ համաձայնության», – ասաց Քոչարյանը՝ ընդգծելով, որ համանախագահները կենտրոնացած են հենց այս հարցի վրա:

ՀՀ փոխարտգործնախարարի խոսքով, նրանք շատ լավ հասկանում են, որ այս հարցում խոսել որևէ առաջընթացի մասին անհնարին է և դրա պատճառը Ադրբեջանն է՝ իր քաղաքականությամբ: Ըստ Քոչարյանի, Ադրբեջանը նախկինի պես հույս ունի ուժով լուծել հարցը՝ լինի Արցախի հետ շփման գծում, թե Հայաստանի հետ սահմանին։ Նրա խոսքով՝ Արցախի հետ շփման գծում այժմ հարաբերականորեն լռություն կարող է տիրել, սակայն միջադեպեր տեղի են ունենում և այնտեղ, և Հայաստանի հետ սահմանին։ «Այդ ամենը հերթական անգամ ցույց է տալիս, որ Ադրբեջանը հակված չէ խնդրի խաղաղ լուծմանը ու նախկինի պես հույս ունի այն ուժով լուծել»,- հավելեց Քոչարյանը։

ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը տեղեկացրել էր, որ սեպտեմբերի երկրորդ կեսին Հայաստանի ու Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները կհանդիպեն Նյու Յորքում։

Կարդացեք նաև

 

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031