Ադրբեջանում նոր գազաքիմիական համալիրի շինարարության արժեքը կկազմի մոտավորապես 4 միլիարդ դոլար, ասել է SOCAR-ի բարձրաստիճան ներկայացուցիչը, հայտնում է Trend-ը:
Ռուսական խոշոր տուրօպերատորները դիﬔլ են ավիաընկերություններին` խնդրելով ավելացնել դեպի Թուրքիա չարտերային չվերթերի թիվը:
«Ռուս-թուրքական ռեաբիլիտացիան դրական կանդրադառնա ԼՂ հակամարտության կարգավորման հարցի վրա»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց Սուլեյման Շահ համալսարանի քաղաքագիտության պրոֆեսոր, հայտնի հրապարակախոս Ջենգիզ Աքթարը:
Սիրիական բանակն իր վերահսկողության տակ է վերցրել Հալեպ նահանգի գյուղական շրջանի Մալլահի դաշտերի հյուսիսային հատվածը և հարավային հատվածի մի մասը, ինչպես նաև Լերամոն շրջանի որոշ շինություններ:
Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի քննարկմանն ուղղված բոլոր ձևաչափերը պետք է լինեն ԵԱՀԿ Մինսկի խմբին օժանդակող:
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հուլիսի 4-ին հանդիպել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ պետությունների արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստի շրջանակներում Երևանում գտնվող Ռուսաստանի Դաշնության արտգործնախարար Սերգեյ Լավրովին:
Գերմանիայում լողափային սեզոնն սկսվելու հետ կտրուկ ավելացել է նաև քաղաքային բաց լողավազաններում սեքսուալ ոտնձգությունների թիվը, գրում է Bild-ը՝ հղում կատարելով Դյուսելդորֆի ոստիկանության բաժնին:
«Մենք 2013 և 2014թթ. կոնգրեսականների և սենատորների խմբի հետ հանդիպել ենք Ալիևի հետ Բաքվում: Մենք, իհարկե, խոսել ենք մարդու հիմնարար իրավունքների, խոսքի և մամուլի ազատության մասին»,- ասել է Սմիթը:
«Ինչպես հիանալիորեն ասաց Տիգրան Բալայանը (ՀՀ արտգործնախարարի մամուլի խոսնակ), «դաշտային» հանդիպումները լինում են նաև ծառերի տակ»,- լուսանկարը մեկնաբանել է Զախարովան:
«Մենք խստորեն դատապարտում ենք Բաղդադում իրականացված սարսափելի հարձակումը: Մենք կանգնում ենք Իրաքի և նրա ժողովրդի կողքին` գործադրելով մեր ջանքերը հանուն ահաբեկչության վերացման` դրա բոլոր ձևերում»,- ասվում է ՀՀ ԱԳՆ գրառման մեջ:
Մեզ համար մեծ պատիվ է հյուրընկալել Երևանում Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության արտգործնախարարների խորհրդի նիստը, որին մասնակցում են կառույցի անդամ երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները։
«ՆԱՏՕ-ում Մեծ Բրիտանիայի տեղը մնում է անփոփոխ: Փոխվել են բացառապես Մեծ Բրիտանիայի հարաբերությունները Եվրամիության հետ»,- հայտարարել է նա Բրյուսելում՝ մամուլի ասուլիսի ժամանակ:
Այս վերջին շրջանի Հայոց ցեղասպանության խորհրդարանական ճանաչումները պետք է մեկ միասնական ուղեծրի մեջ դիտակել: Այս կարծիքն այսօր տեղի ունեցած ասուլիսի ժամանակ հայտնեց միջազգային իրավունքի մասնագետ Վլադիմիր Վարդանյանը՝ խոսելով օրերս Ֆրանսիայի Ազգային ժողովի կողմից Հավասարության և քաղաքացիության մասին օրինագծի ընդունման մասին:
Եվրամիության խորհրդի և Եվրահանձնաժողովի ղեկավարներ Դոնալդ Տուսկն ու Ժան-Կլոդ Յունկերը ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հետ Վարշավայում մինի գագաթաժողով կհրավիրեն:
Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Հերբերտ Զալբերը հուլիսին կայցելի Ադրբեջան: Այս մասին Trend-ին հայտնել է անձամբ Զալբերը:
Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Մևլյութ Չավուշօղլուն հայտարարել է, որ Անկարան պատրաստ է համագործակցել Ռուսաստանի հետ ԴԱԻՇ-ի դեմ պայքարում, սակայն այդ նպատակով «Ինջիրլիք» ավիաբազայի օգտագործման մասին խոսք չի գնում:
ՌԴ Պետդումայի՝ ԱՊՀ-ի հարցերով հանձնաժողովի նախագահ Լեոնիդ Սլուցկին հուսով է, որ 1 տարվա ընթացքում, կհաջողվի «մեռյալ կետից» շարժել Լեռնային Ղարաբաղի համակարտության կարգավորումը, հայտնում է RIA Novosti-ն:
«Երկրներից մեկը, որի հանդեպ Արևմուտքը, ցավոք, վերաբերվում է չափազանց բարեսրտությամբ, Ադրբեջանն է, որտեղ տիրում է բավական տհաճ բռնապետական ռեժիմ: Ինձ վիճակվել է մի քանի անգամ ուղղակիորեն վիճել այդ երկրի նախագահի հետ: Նա հաճախ ձևացնում է, թե չի կրում պատասխանատվություն Ադրբեջանում բռնաճնշումների համար»:
Նվազագույնը 165 մարդ է սպանվել երեկ Բաղդադում տեղի ունեցած պայթյունների հետևանքով, ավելի քան 220-ը վիրավորվել է, հայտնում է BBC-ն:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հույս է հայտնել, որ Ռուսաստանի և Իսրայելի հետ հարաբերությունները դրական զարգացում կունենան:
Միացյալ թագավորության անկախության կուսակցության (UKIP) ղեկավար Նայջել Ֆարաջը հայտարարարել է հրաժարական ներկայացնելու մասին, հայտնում է BBC-ն: Ֆարաջը հայտարարել է, որ կատարել է իր առաջ դրված խնդիրը:
Թուրքական նավը, որը 11 հազար տոննա մարդասիրական օգնություն է տեղափոխել Գազայի հատվածի համար, այսօր առավոտյան ժամանել է Իսրայելի Աշդոդ քաղաքի նավահանգիստ:
«Մեզ բոլորիս պարզ է, որ վերջին ամիսները նոր ընթացք ու դինամիկա են հաղորդել ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացին: Վիեննայի հանդիպումը նոր գլուխ բացեց այն ջանքերի գործընթացում, որ ուղղված է խնդրի ամբողջական լուծում գտնելուն»:
APA գործակալությունը, հղում կատարելով Ադրբեջանի նախագահի պաշտոնական կայքին, հաղորդում է, որ Իլհամ Ալիևը շնորհավորել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային՝ կապված ԱՄՆ-ում այսօր տոնվող Անկախության օրվա հետ:
Թուրքիան պատրաստ է Ռուսաստանին տրամադրել ռազմական «Ինջիրլիք» ավիաբազան: Այս մասին, ինչպես հայտնում է TRT հեռուստաալիքը, ասել է Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն:
Փրկարարները Միջերկրական ծովից դուրս են բերել EgyptAir-ի կործանված ինքնաթիռի ուղևորների մարմնամասերը, հայտարարել է աղետի հետաքննությամբ զբաղվող հանձնաժողովը:
Դեպի Թուրքիա ուղեգրերի վաճառքից 3 օր անց երկիրը դարձել է ռուս զբոսաշրջիկների նախընտրած ուղղությունը, գրում է «Կոմերսանտը»:
Հրապարակվել է Ստամբուլում ձերբակալված ադրբեջանցու անունը, որը կասկածվում է Աթաթուրքի միջազգային օդանավակայանում ահաբեկչության կազմակերպմանն առնչություն ունենալու մեջ:
Ստամբուլի Աթաթուրքի անվան միջազգային օդանավակայանում հսկողություն կիրականացնի հատուկ նշանակության ջոկատը:
Հրամանի համաձայն՝ երկրի արտգործնախարարի պարտականությունները կշարունակի կատարել Վալիդ Մուալլեմը, պաշտպանության նախարարի պարտականությունները՝ Ֆահդ Ջասեմ ալ-Ֆրիջը: