Կիմ Չեն Ընը խորապես տպավորված է Սեուլում ԿԺԴՀ-ի պատվիրակությանը ցուցաբերված ընդունելությունից
ԿԺԴՀ-ի ղեկավար Կիմ Չեն Ընը գոհունակություն է հայտնել Հարավայի Կորեա իր կրտսեր քրոջ ուղեւորության կապակցությամբ, իսկ հյուսիսկորեական պատվիրակության ընդունելությունը մեծ տպավորություն է գործել նրա վրա: Այդ մասին հայտնել է Կորեայի կենտրոնական հեռագրական գործակալությունը:
Կիմ Յո Չժոնը եղբորը զեկուցել է Փհենչհան եւ Սեուլ իր ճամփորդության մասին, որտեղ նրան ընդունել է Հարավային Կորեայի նախագահ Մուն Չժե Ինը: «Լսելով զեկույցը, Կիմ Չեն Ընը գոհունակություն հայտնեց եւ հայտարարեց, որ խորապես տպավորված է ԿԺԴՀ-ի պատվիրակության ընդունելությունից Հարավային Կորեայի կողմից, որն այցին առաջնային կարեւորություն է տվել, եւ շնորհակալություն է հայտնել դրա համար», ասված է գործակալության հաղորդագրության մեջ:
Հյուսիսային Կորեայի ղեկավարը հայտարարել է, որ անհրաժեշտ է հասնել «հաշտության եւ երկխոսության մթնոլորտի հետագա աշխուժացման»: Նախօրյակին Հյուսիսային Կորեայի «Նոդոմ սինմուն» կենտրոնական թերթը հայտնել է, թե ԿԺԴՀ-ն «նշանակալի» է համարու Հարավային Կորեա իր պատվիրակության այցը, որը գլխավորել Է պետության անվանական ղեկավար Կիմ Յոն Նամը:
«Բարձրաստիճան պատվիրակների ուղեւորությունը կարեւոր քայլ ծառայեց Հյուսիսի եւ Հարավի միջեւ հարաբերությունների բարելավման համար, պայմաններ ստեղծեց Կորեական թերակղզում խաղաղության հաստատման համար»,- նշում է թերթը:
ԿԺԴՀ-ի պատվիրակությունը, որի կազմում էր նաեւ Կիմ Յո Չժոնը՝ Կիմ Չեն Ընի հարազատ քույրը, Հարավ է այցելել փետրվարի 9-11-ը: Այցի ընթացքում Սեուլում բանակցություններ են կայացել Մուն Չժե Ինի հետ, ԿԺԴՀ-ի ներկայացուցիչները նաեւ ներկա են եղել Փհենչհանում ձմեռային Օլիմպիական խաղերի բացման արարողությանը, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: