Բաժիններ՝

Քրդերը պահանջել են, որ սիրիական բանակն օգնական ուժեր ուղարկի Աֆրին

Սիրիական զորքերը պետք է ստանձնեն թուրքական ներխուժումից Աֆրինի պաշտպանության հիմնական պատասխանատվությունը: Փետրվարի 12-ին այս մասին Al Mayadeen հեռուստաալիքին հայտարարել է «Ժողովրդական ինքնապաշտպանության ուժերի» (ԺԻՈՒ) քրդական ջոկատների հրամանատար Սիփան Համուն:

Նա սիրիական բանակին կոչ է արել «շտապ օգնական ուժեր ուղարկել Թուրքիայի հետ սահմանակից այդ տարածաշրջան»։ «Ժողովրդական ինքնպաշտպանության ուժերի» մարտիկների եւ սիրիացի զինվորականների միջեւ այժմ սերտ համաձայնեցում է պահպանվում»,- նշել է քուրդ հրամանատարը:

Ինչպես փետրվարի 12-ին հայտնել է Al-Hayat համարաբական թերթը, Հալեպից դեպի արեւմուտք տեղաբաշխված սիրիական զորքերն իրենց ուղեփակոցներով բաց են թողնում պարեն, վառելիք եւ առաջին անհրաժեշտության ապրանքներ՝ նախատեսված Աֆրինի բնակիչների համար (1,5 միլիոն մարդ), որոնք մարդասիրական օգնության կարիք ունեն:

Թերթի տեղեկություններով՝ խաղաղ բնակչության պաշտպանության համար սիրիական բանակի վերահսկողության ներքո գտնվող շրջաններով այնտեղ են գնում քուրդ կամավորներ Շեյխ Մաքսուդից, Քաբանիից եւ Էլ Ջեզիրայից (Հասեքեի նահանգ), հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս