Թուրքիայում սիբիրախտի բռնկում է արձանագրվել
Ավելի քան 70 մարդ է հոսպիտալացվել սիբիրախտի բռնկման պատճառով, որ արձանագրվել է Թուրքիայի տարածաշրջաններից մեկում: Այդ մասին հայտնել է «Ռոսպոտրեբնադզորը»:
«Տրապիզոնի նահանգի մունիցիպալ իշխանությունների՝ 2018 թվականի փետրվարի 10-ի տեղեկատվությամբ՝ Թուրքիայի հյուսիսի Աքչաաբաթ բնակավայրում, որը ելք ունի դեպի Սեւ ծով, սիբիրախտի բռնկում է արձանագրվել: Հոսպիտալացվելէ ավելի քան 70 մարդ, որոնցից երեքի մոտ ախտորոշումը հաստատվել է լաբորատոր եղանակով:
Մեկ կին մահացել է»,- ասված է հաղորդագրության մեջ: Նշվում է, որ համաճարակաբանական հետաքննության տվյալներով, որոնք կատարել են Թուրքիայի առողջապահության մամինները, բռնկումը կապված է հիվանդ կովերի կտրատման եւ սննդի մեջ ախտահարված մսի գործածման հետ, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: