Բաժիններ՝

ՉԺՀ-ում ձյունից հսկայական շուն են քանդակել չինական Նոր տարվա նախաշեմին

Շների խումբ պատկերող ձյունե հսկայական քանդակ է հայտնվել Չինաստանի Լյաոնին հյուսիսարեւելյան նահանգի Շենյան քաղաքի մերձակայքում չինական Նոր տարվա տոնակատարության նախաշեմին, որի խորհրդանիշը դեղին շունն է։

Ինչպես հայտնել է «Սինհուա» գործակալությունը, հարյուրից ավելի քանդակագործներ են աշխատել մի ամբողջ շաբաթ, որպեսզի 60 հազար խորանարդ մետր ձնից ստեղծեն քանդակագործական կոմպոզիցիա՝ շուն՝ չորս քոթոթներով: Քանդակի բարձրությունը 20 մետր է, լայնությունը՝ 55,66 մետր, իսկ երկարությունը՝ 120 մետր:

Չինաստանում Նոր տարին նշվում է լույս փետրվարի 16-ի գիշերը, դրան նախապատրաստվում են երկրի բոլոր նահանգներում, փողոցներում հայտնվում են զարդարանքներ, առավելապես կարմիր եւ դեղին գույների, ամենուրեք շների պատկերներ են տեղադրվում պլակատների, քանդակների թղթե լապտերների, նկարների տեսքով, խանութներում մեծ պահանջարկ են վայելում տարբեր չափերի խաղալիք-շները, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս