Բաժիններ՝

Սպիտակ տունը պատմել է Թրամփի և Պուտինի հեռախոսազրույցի մասին

ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի նախագահներ Դոնալդ Թրամփը եւ Վլադիմիր Պուտինը փետրվարի 12-ին կայացած հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են փոխադարձ անհանգստություն առաջացնող հարցերը, ներառյալ ԿԺԴՀ-ի միջուկային հիմնախնդիրը:

Այդ մասին հայտնել է Սպիտակ տան մամուլի ծառայությունը: «Նախագահ Թրամփը հավաստել է Հյուսիսային Կորեայի միջուկազերծման ապահովմանն ուղղված հետագա քայլերի կարեւորությունը»,- ասված է հաղորդագրության մեջ:

Ինչպես նշել են Սպիտակ տանը, Թրամփը նաեւ հայտարարել է Իսրայելի ու Պաղեստինի միջեւ «կայուն խաղաղ համաձայնության» հասնելու անհրաժեշտության մասին: Բացի այդ, ԱՄՆ-ի նախագահը ցավակցություն է հայտնել Ռուսաստանի իր պաշտոնակցին Ան-148 ինքնաթիռի աղետի կապակցությամբ, որը 71 մարդու կյանք էխլել, եւ հայտարարել է ողբերգության հետաքննությանն օգնելու պատրաստակամության մասին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս