Բաժիններ՝

Անկարայում ԱՄՆ դեսպանատանը հարակից փողոցը անվանափոխվելու է ի պատիվ «Ձիթենու ճյուղ» ռազմական գործողության

Անկարայի քաղաքապետ Մուստաֆա Թունան հայտնել է, որ Անկարայում ԱՄՆ դեսպանատան հարակից փողոցը անվանափոխվելու է սիրիական Աֆրինում թուրքական ԶՈւ կողմից քրդերի դեմ իրականացվող «Ձիթենու ճյուղ» ռազմական գործողության անվան: Այս մասին հայտնում է թուրքական Diken պարբերականը:

«Անկարայի Նեվզաթ Թանդօղանի պողոտայի անունը «Ձիթենու ճյուղ»-ով փոխարինելու վերաբերյալ առաջարկություն ենք ստորագրել: Այս երեկո առաջարկությունը կներկայացնենք ավագանու քվեարկությանը: Թող բարին լինի, մեր սուրբ նահատակների հոգին թող լուսավորվի»,- իր թվիթերյան էջում գրել է Թունան:

Թուրքիայի զինված ուժերը հունվարի 20-ից Սիրիայի Աֆրին շրջանում քրդերի դեմ ռազմական գործողություն են սկսել, որը ստացել է «Ձիթենու ճյուղ» անվանումը: Պաշտոնական Դամասկոսը դատապարտել է Աֆրինում Թուրքիայի գործողությունները՝ նշելով, որ Աֆրինը Սիրիայի անբաժան մասն է:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728