«Էր Ռիադին բարենորոգումներն ահրաժեշտ են թշնամիների դեմ պայքարելու համար». սաուդացի արքայազն
Սաուդյան Արաբիայում բարենորոգումներն անհրաժեշտ են երկրի զարգացման եւ այնպիսի պետությունների դեմ պայքարելու համար, ինչպիսին Իրանն է: Այս մասին հայտարարել է թագավորության գահաժառանգ արքայազն Մուհամեդ բեն Սալման Ալ Սաուդը:
«Բարենորոգումներն ու փոփոխությունները Սաուդյան Արաբիայում անհրաժեշտ են զարգացման օժանդակման եւ թշնամիների, օրինակ՝ Իրանի դեմ պայքարելու համար»,- փետրվարի 28-ին մեջբերումներ է անում Sky News Arabia հեռուստաալիքը The Washington Post թերթում հրապարակված նրա հարցազրույցից:
Բացի դրանից, գահաժառանգ արքայազնի խոսքով՝ «բարենորոգումները շոկային թերապիայի բաղկացուցիչ մասն են, որն անհրաժեշտ է քաղաքական եւ մշակութային առումով թագավորության արդիականացման համար: «Շոկային թերապիան կարեւոր է ծայրահեղականության զսպման համար, այն նաեւ թույլ է տվել ավելի շատ իրավունքներ տրամադրել կանանց»,- ընդգծել է նա:
Փետրվարի 28-ին գահաժառանգ արքայազնին սպասում են Կահիրեում, որտեղ պլանավորված են նրա բանակցությունները Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթահ աս Սիսիի հետ, հաղորդել է ՏԱԱՍ-ը: