
Մակեդոնիայի մայրաքաղաքում բողոքավորներն այրել են Հունաստանի դրոշը

Զանգվածային բողոքի մասնակիցները, որը Սկոպիեում ընթանում է Մակեդոնիայի անվանումը փոխելու դեմ, փետրվարի լույս 28-ի գիշերն այրել են Հունաստանի ազգային դրոշը եւ պահանջել են դադարեցնել Աթենքի հետ բանակցությունները երկրի վերանվանման շուրջը: Այդ մասին հայտնել են Մակֆաքս գործակալությունը եւ Մակեդոնիայի այլ զանգվածային լրատվամիջոցներ:
Մակեդոնիայի մայրաքաղաքում փետրվարի 27-ի ուշ երեկոյան բողոքի զանգվածային ակցիան հավաքել էր մի քանի հազար մասնակցիների մի քանի կազմակերպություններից՝ «Հանուն միասնական Մակեդոնիայի» շարժման գլխավորությամբ, ինչպես նաեւ արտասահամանում մակեդոնական սփյուռքի եւ չճանաչված Մակեդոնական ուղղափառ եկեղեցու ներկայացուցիչների:
Սկոպիեն եւ Աթենքը մտադիր են առաջիկա ամիսներին լուծել «Մակեդոնիա» անվան շուրջը ծագած վեճը, որը հանրապետությանը խանգարում է անդամակցելու ՆԱՏՕ-ին եւ Եվրամիությանը: Հունաստանը պահանջում է փոխել հարեւան երկրի անունը, որպեսզի այն չշփոթեն Հունաստանի Մակեդոնիայի մարզի հետ, եւ կարծում է, որ Սկոպիեն վարում է իռեդենտիզմի քաղաքականություն, այսինքն՝ փորձում է բաժանված ժողովրդով տարածքները միավորել միասնական պետության շրջանակներում, հաղորդել է ՌԻԱ Նովոստին։