
ԱՄՆ-ի հարցերով փորձագետը նշանակվել է ԿԺԴՀ-ի արտաքին գործերի փոխնախարար. NK News

ԿԺԴՀ-ի ԱԳ նախարարության Հյուսիսային Ամերիկայի դեպարտամենտի ղեկավար Ցոյ Սոն Հին նշանակվել է արտաքին գործերի փոխնախարարի պաշտոնում: Ինչպես փետրվարի 28-ին հայտնել է NK News տեղեկատվական պորտալը, որը մասնագիտանում է ԿԺԴՀ-ին վերաբերող նորությունների ու վերլուծությունների բնագավառում, դա համարվում է այն բանին նշանը, որ Փենյանը պատրաստ Է ուղղակի բանակցություններ սկսել ԱՄՆ-ի հետ:
Պորտալը հղում Է անում Փենյանի դիվանագիտական աղբյուրներից ստացված տվյալներին:
Ցոյ Սոն Հին համարվում Է փորձառու դիվանագետ, ԱՄՆ-ի ու անգլերենի գիտակ: Նա, մասնավորապես, մասնակցել Է ԿԺԴՀ-ի միջուկային ծրագրի շուրջ վեցակողմ բանակցություններին՝ Չինաստանի, Ռուսաստանի, Միացյալ Նահանգների, Ճապոնիայի եւ կորեական երկու պետությունների մասնակցությամբ: Դրանք չեն անցկացվում 2007 թվականի աշնանից:
Մի քանի օր առաջ Հարավային Կորեայի վարչակազմի ներկայացուցիչը հայտնել Է, որ Փհենչհանի ձմեռային Օլիմպիական խաղերի փակմանը ժամանած ԿԺԴՀ-ի պատվիրակությունը Սեուլին ծանուցել Է Վաշինգտոնի հետ երկխոսություն սկսելու պատրաստակամության մասին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: