
ԱՄՆ-ի ռազմակայանում 11 մարդ է տուժել նամակը բացելուց հետո

Վաշինգտոնի շրջանում տեղակայված ամերիկյան ռազմակայանում 11 մարդ է տուժել այն բանից հետո, երբ նամակ են բացել վարչական շենքում: Այս մասին հաղորդել է ABC7 հեռուստաալիքը՝ վկայակոչելով Առլնիգթոնի հրշեջ-փրկարարական ծառայությունը:
Միջադեպի հետեւանքով երեք զինվորականների հոսպիտալացրել են, նրանց վիճակը գնահատվում է՝ կայուն: Գնդապետը, կոմենդոր-սերժանտը եւ կապրալը հիվանդանոցում հայտնվել են «այրվող ձեռքերի ու դեմքի» գանգատներով, նրանցից մեկի մոտ արյուն է եկել քթից:
Հետաքննությունների դաշնային բյուրոն հետաքննություն է սկսել: