Բաժիններ՝

Սիրիական զորքերը Դամասկոսի մերձակայքում մոտենում են ելուզակային կազմավորումների ամրակետին. Al Mayadeen

Սիրիական բանակի մարտիկները եւ աշխարհազորայինների ջոկատները փետրվարի 27-ին «Ջեբհաթ ան Նուսրա» խմբավորման ահաբեկիչներին դուրս են մղել Դամասկոսի մերձակա Հոշ Էդ Դավահիրի շրջանից։

Ինչպես հայտնել է Al Mayadeen հեռուստաաալիքը, իրականացված գործողության ընթացքում զորքերը հասել են Շեյֆունիյա բնակավայր՝ Դումա արբանյակ-քաղաքից 4 կմ հեռավորության վրա, որտեղ գտնվում է Արեւելյան Գութայում ելուզակային կազմավորումների գլխավոր ամրակետը:

Սիրիական ռազմաօդային ուժերը Խարաստայի մոտ (Դամասկոսից 8 կմ հեռավորության վրա) հարվածներ են հասցրել հակառակորդի պաշտպանական բնագծերին: Հեռուստաալիքի տեղեկատվությաեն համաձայն՝ այնտեղ կատաղի մարտեր են ընթանում Թել-Ֆիրզաթ ռազմավարական բարձունքների համար, որտեղից գնդակոծվում է Սիրիայի մայրաքաղաքը:

Փետրվարի 27-ին ելուզակային կազմավորումները վերստին խախտել են հրադադարի ռեժիմը եւ ականակոծել Զուվեյլայիշրջանը Դամասկոսի հին մասում: Ոստիկանական վարչության ներկայացուցչի տվյալներով՝ զոհվել է մեկ սիրիացի, եւս հինգը վերքեր են ստացել, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս