Թրամփի փեսային զրկել են նախագահական հետախուզական ամփոփագրին ծանոթանալու հնարավորությունից. Reuters
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի փեսան եւ ավագ խորհրդականը՝ Ջարեդ Քուշները, զրկվել է ամենօրյա հետախուզական ամփոփագրին ծանոթանալու հնարավորությունից, որը Միացյալ Նահանգների ղեկավարի համար կազմվում է հատուկ ծառայությունների կողմից եւ բովանդակում է ամենաարժեքավոր գաղտնի տեղեկությունները: Փետրվարի 27-ին այս մասին հայտնել է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով ամերիկյան երկու իրազեկ պաշտոնական աղբյուրներ:
Նրանց տվյալներով՝ Քուշները նախագահի ամենօրյա հետախուզական ամփոփագրին ծանոթանալու հնարավորությունից զրկվել է վերջին մի քանի շաբաթվա ընթացքում: Ավելի վաղ նա հնարավորություն ուներ ստանալու այդ ամփոփագիրը՝ պետական գաղտնիքին ծանոթանալու ժամանակավոր թույլտվությանը համապատասխան, որից նա այնուհետեւ զրկվել է, հաղորդել է ՏԱՍՍ-ը: