
Հրապարակվել է աշխարհի ամենամեծ ինքնաթիռի փորձարկման տեսագրությունը

Stratolaunch Systems նախագծի ղեկավարներից մեկը` Պոլ Ալենը թվիթերյան իր էջում հրապարակել է Stratolaunch ինքնաթիռի փորձարկման տեսագրությունը:
Ինչպես տեղեկացնում է Hi-news.ru-ն, ինքնաթիռը թռիչքուղում իրականացրել է մի քանի վազք:
Նախնական տվյալներով` թռչող սարքը կարողանալու է երկինք բարձրացնել մինչև 250 տոննա բեռ, այն դեպքում, երբ ինքնաթիռը կշռում է 230 տոննա:
Նախատեսվում է, որ ինքնաթիռը առաջին փորձնական թռիչքը կիրականացնի 2019 թվականին:
Stratolaunch- ը նախատեսվում է օգտագործել որպես օդային հարթակ՝ կրող հրթիռները Երկրագնդի ցածր ուղեծիր հասցնելու համար: Եթե ինքնաթիռը թռիչքը հաջող իրականացնի` կդառնա աշխարհի ամենամեծ ինքնաթիռը օդում, որի թևերի բացվածքը կազմելու է 117 մետր:
Ինքնաթիռի փորձարկումը տեղի է ունեցել ս. թ. հունվարի 24-ին և 25-ին:
Շարժիչի և ինքնաթիռի համակարգի աշխատանքը ստուգելու համար սարքը մի քանի վազք է կատարել: Stratolaunch-ը թռիչքուղում 46 մ/ժ արագություն է զարգացրել: