Բաժիններ՝

Հզոր երկրաշարժ Իրան-Իրաք սահմանային գոտում

Նոյեմբերի 25-ին, տեղական ժամանակով ժամը 20:37-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 16:37-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 34.310 և արևելյան երկայնության 45.730 աշխարհագրական կոորդինատներով (Իրան-Իրաք սահմանային գոտի, Սարպոլ-է Զահաբ քաղաքից 21 կմ հարավ-արևմուտք), օջախի 10 կմ խորությամբ, 6.3 մագնիտուդով երկրաշարժ:

Ստորգետնյա ցնցման ուժգնությունն էպիկենտրոնում կազմել է 8-9 բալ:

Ըստ «РИА Новости» լրատվական գործակալության՝ երկրաշարժի հետևանքով կան 70-ից ավել տուժածներ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս