Պենտագոնի 3 պաշտոնյաներ հայտարարել են, թե ԱՄՆ-ն պատրաստվում է Սև ծով ուղարկել ռազմական նավեր, որի նպատակն է նվազեցնել սևծովյան ավազանում ռուս-ուկրաինական լարվածությունը։
«Անվտանգության հարցն այսօր Հայաստանի արտաքին քաղաքականությունը պայմանավորող հանգամանք է, չնայած ապահովվող այդ անվտանգությունից հնարավոր չէ գոհ լինել, դա անկայուն անվտանգություն է, քանի որ յուրաքանչյուր պահի կարող է «կրակ բռնկվել»»:
Թուրքիայի կրոնական գործերի վարչության ղեկավար դոկտոր, պրոֆեսոր Ալի Էրբաշը հայտարարել է, որ այն երեխաները, որոնք Ղուրան չեն կարդում, սատանայի հետ են:
Միացյալ Նահանգների The Boring Company ընկերությունը մինչեւ դեկտեմբերի 18-ը հետաձգել է Լոս Անջելեսի (Կալիֆոռնիայի նահանգ) տակ ստորգետնյա տրանսպորտային թունելի բացումը եւ ցուցադրումը:
Թուրքիայի «Քաղաքացիության մասին» օրենքում ուշագրավ փոփոխություն է կատարվել։
ԱՄՆ պաշտպանության նախարարի օգնականի տեղակալ Լորա Քուփերի կողմից դեկտեմբերի 4-6-ը Ադրբեջան կատարած այցի ընթացքում քննարկվել են երկկողմ գործընկերության խորացման հարցեր: Այս մասին, ըստ aravot.am-ի՝ հաղորդում է ադրբեջանական «Թուրան» գործակալությունը՝ վկայակոչելով Պենտագոնի մամուլի հաղորդագրությունը:
«Սանկտ Պետերբուրգի և Վիեննայի պայմանավորվածությունները, ըստ երևույթին, շատ դժվար է գործնականում իրականացնել։ Չնայած՝ մյուս կողմից, եթե կա Դուշանբեի պայմանավորվածությունը, և թուլանում է լարվածությունը, միգուցե սա ինչ-որ տեղ դիտարկվում է՝ որպես նաև այդ պայմանավորվածությունների ինչ-որ ձևով իրականացում»։
Ադրբեջանում զենքի հետ անզգույշ վարվելու հետևանքով վիրավորվել է զինծառայող Օրհան Ղարաևը:
Ֆրանսիայի մայրաքաղաքի քաղաքագլուխ Անն Իդալգոն «դեղին բաճկոնավորների» շարժման՝ շաբաթ օրը նշանակված բողոքի ակցիայի նախօրյակին հանգստության ու զգուշավորության կոչ է արել։
Սանկտ Պետերբուրգում ԱՊՀ անդամ երկրների ղեկավարների ոչ պաշտոնական հանդիպման շրջանակում Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներ Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի միջև շփում եղել է։
ՕՊԷՔ-ի մասնակից երկրների՝ դեկտեմբերի 7-ին Վիեննայում ընթացող բանակցությունները փակուղի են մտել:
Սանկտ Պետերբուրգում ԱՊՀ անդամ երկրների ղեկավարների ոչ պաշտոնական հանդիպման շրջանակում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը զրուցել է Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հետ: Այս մասին, ըստ tert.am-ի՝ հայտնել է Ալիևի աշխատակազմի արտաքին քաղաքականության բաժնի պետ Հիքմեթ Հաջիևը:
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը Քրիստոնեադեմոկրատական միության նախագահի կարգավիճակում դեկտեմբերի 7-ին Համբուրգի համագումարում արտասանած իր վերջին ճառում երախտագիտություն է հայտնել գրեթե 19 տարի կուսակցությունը գլխավորելու «պատվի եւ ուրախության» համար։
Փարիզում դեկտեմբերի 7-ին տեղի է ունենում ավագ դպրոցի աշակերտների բողոքի ընդգրկուն ակցիա, որին մասնակցում են մի քանի հարյուր երիտասարդներ եւ աղջիկներ։
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը դեկտեմբերի 7-ին որպես Քրիստոնեադեմոկրատական միության նախագահ Համբուրգում բացել է կուսակցական համագումարը:
Արմատականները փորձում են «դեղին բաճկոնավորների» միջոցով Ֆրանսիայում տապալել իշխանությունը:
Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղարի հարցը չի լուծվել:
Թուրքիայում քննարկում են պարտադիր զինվորական ծառայության համակարգի փոփոխության հարցը: Պաշտպանության նախարար Հուլուսի Աքարի, ԶՈւ գլխավոր շտաբի պետ բանակի գեներալ Յաշար Գյուլերի և այլ բարձրաստիճան զինվորականների մասնակցությամբ նախօրեին տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ քննարկվել են պարտադիր զինծառայության համակարգի փոփոխության ուղղությամբ կատարվող աշխատանքները:
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հաջորդ շաբաթ հանդես կգա երկրի իրադրության վերաբերյալ հայտարարությամբ, որտեղ նոյեմբերի կեսերից տեղի են ունենում «դեղին բաճկոնավորների» շարժման բողոքի զանգվածային ակցիաներ:
Գրիգոլ Վաշաձեն ներկա չի լինի Սալոմե Զուրաբիշվիլիի երդմնատվության արարողությանը:
Աֆղանստանում 14 զինծառայող է զոհվել երկրի հյուսիս-արեւմուտքում «Թալիբան» շարժման զինյալների կողմից կատարված հարձակման հետեւանքով, եւս 20 զինվորականների առեւանգել են:
Վրաստանի սահմանապահները երկիր չեն թողել Իրանի 200 քաղաքացիների, թեեւ նրանց փաստաթղթերը կարգին են եղել:
Սիրիայի Հալեպ քաղաքը խմելու ջրով ապահովող ջրազտման կայանի արդիականացման աշխատանքներն ավարտված են:
Ուրֆա քաղաքում հացադուլ իրականացնելու պատճառով ձերբակալվել է Թուրքիայի քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության (HDP) 38 ներկայացուցիչ:
Ռուսաստանն անհանգստացած է Բալկանյան տարածաշրջանի հետագա «յուրացման»՝ ՆԱՏՕ-ի եւ Եվրամիության ջանքերի ուժեղացումից, ինչը տանում է նոր տարանջատիչ գծերի առաջացման եւ Եվրոպայի ապակայունացման:
Դրա հետ մեկտեղ նա նշել է, որ «կուսակցությունները չեն հրավիրվելու պատոնակալման արարողությանը, բոլորին հրավիրելու են առանձնաբար:
ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան մերժել է ՄԱԿ-ին առընթեր ԱՄՆ-ի մշտական ներկայացուցիչ Նիկի Հեյլիի ներկայացրած բանաձեւը, որը դատապարտում էր ՀԱՄԱՍ շարժման զինյալների կողմից Իսրայելի տարածքի գնդակոծումները։
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը դեկտեմբերի 7-ին կհայտարարի երկրի Պետդեպարտամենտի մամուլի քարտուղար Հիզեր Նոյերթին ՄԱԿ-ում ԱՄՆ-ի մշտական ներկայացուցիչ նշանակելու իր որոշման մասին, որն այդ պաշտոնում կփոխարինի Նիկի Հեյլիին:
Սպիտակ տան նախկին ղեկավար Ջորջ Բուշ Ավագին, որն անցյալ շաբաթ մահացել է 94 տարեկան հասակում, դեկտեմբերի 6-ին հողին հանձնեցին Քոլեջ Ստեյշեն քաղաքում՝ Տեխասի գյուղատնտեսական եւ մեքնաշինական համալսարանին կից նրա անվան նախագահական գրադարանի տարածքում:
ՄԱԿ-ի Գլոբալ հակաահաբեկչական պայմանագրի ուժի մեջ մտնելը դարձավ կազմակերպության բարենորոգման կարեւոր մասը: