Աշխարհում, այսպես կոչված, «ուլտրահայնետների»՝ սկսած 30 միլիոն դոլար կարողությամբ մարդկանց թիվը 2016 թվականին ավելացել է 6,36 հազարով՝ մինչեւ 193,49 հազար՝ 2015 թվականի երեք տոկոս անկումից հետո:
Ավստրիացի հռչակավոր գեղանկարիչ Գուստավ Քլիմթի վրձնի «Գյուղական այգի» (Bauerngarten) նկարը վաճառվել է գրեթե 60 միլիոն դոլարով:
Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչի մամուլի ծառայությունը հերքել է Յանուկովիչի և նրա կնոջ՝ Լյուդմիլայի բաժանման և նրա՝ նախկին խոհարարի քրոջ հետ բնակվելու մասին գերմանական Spiegel-ի տեղեկատվությունը՝ այն անվանելով ենթադրություն:
«Ես չեմ ակնկալում ՌԴ-ի կողմից միջամտություն, քանի որ չեմ կարծում, որ կան դրույթներ, որոնք անընդունելի են որևէ կողմի համար։ Ես նաև ՌԴ-ի հետաքրքրությունը չեմ տեսնում, քանի որ ՀՀ-ը ևս պետք է կառուցվածքային կապեր խորացնի ԵՄ-ի հետ, դա մի բան է, որը սպառնալիք չի հանդիսանում ՌԴ-ի համար»։
Ռուսաստանը հանդես է գալիս Լեռնային Ղարաբաղի հակամարտության բացառապես խաղաղ կարգավորման օգտին, և դա նրա սկզբունքային դիրքորոշումն է:
«Ռուսաստանը երկար ժամանակ է իրականացնում է իր քարոզչությունը՝ փորձելով ազդել տարբեր երկրների ընտրությունների արդյունքների վրա: Հենց այս պահին դա տեղի է ունենում Եվրոպայում: Նրանք օգտագործում են կիբերհարձակումները, տարբեր այլ մեթոդներ, որոնք չեն օգտագործել նախկինում: Կարևոր խնդիրն այն է, որ ամբողջապես հասկանանք ինչ է տեղի ունեցել, ինչպես է տեղի ունեցել և դրա վերաբերյալ ամբողջական զեկույց պատրաստենք»,- ասել է Քոթցը:
«Ալ-Քաիդա» ահաբեկչական խմբավորումը հաստատել է Աբու ալ-Հեյրա ալ Մասրայի մահը, ով կազմակերպության հիերարխիայում իր կարևորությամբ համարվում է երկրորդ մարդը՝ ղեկավար Այման ազ-Զավահիրիից հետո:
«Հայաստանը ճիշտ արեց՝ հրաժարվելով նախաստորագրել համաձայնագիրը, քանի որ համաձայնագրի տեքստով ՀՀ-ի ռազմական քաղաքականության վերահսկողությունն անցնում էր ԵՄ-ին։ Նրանք, ովքեր կազմել էին այդ համաձայնագիրը, անուշադիր էին եղել, նրանք թույլ էին տվել կոպիտ սխալ՝ առաջին հերթին»։
Խաղաղություն բոլորն են ուզում, բայց ի՞նչ գնով: Այս անգամ «Պրեսսինգ» ակումբը քաղաքական ուժերի ներկայացուցիչների հետ քննարկում է Ղարաբաղյան հարցի թեման:
«Ստորագրվելիք ՀՀ-ԵՄ շրջանակային համաձայնագրի բովանդակությունը չի կարող համեմատվել Ասոցացման համաձայնագրի հետ, քանի որ 2013թ. փաստաթուղթը շատ ավելի լուրջ համագործակցություն էր խոստանում կողմերին, այն ՀՀ-ԵՄ հարաբերությունները պետք է տեղափոխեր այլ մակարդակի»:
ԱՄՆ-ի նախկին նախագահ Ջորջ Բուշ Կրտսերն զբաղվում է նկարչությամբ, նրա գործերը կարելի է տեսնել մարտի 2-ին ԱՄՆ-ի Դալլաս քաղաքում բացվող ցուցահանդեսում, տեղեկացնում են տեղական զանգվածային լրատվամիջոցները:
Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովը մարտի 6-7-ը կայցելի Ռուսաստանի Դաշնություն: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ հայտնել է Ռուսաստանի ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան:
Վատիկանում Հայաստանի Հանրապետության դեսպան Միքայել Մինասյանն այցելել է Անթիլիասի Մայրավանք: Ինչպես տեղեկացրին Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսարանի մամլո դիվանից, Մինասյանին ուղեկցել է դեսպանության առաջին խորհրդական Վարդան Կարապետյանը:
Թուրքիայի Ադըյաման նահանգի Սամսաթ գավառում մարտի 2-ին ուժեղ երկրաշարժ է տեղի ունեցել, որի հետևանքով որոշ գյուղերում փլուզումներ են ի հայտ եկել: Այս մասին հայտնում է թուրքական T24-ը:
2018թ. Վրաստանի նախագահը դարձյալ կարող է ընտրվել ընտրողների ուղղակի քվեարկության միջոցով, ինչից հետո երկրի առաջին դեմքը, հնարավոր է, կհաստատվի խորհրդարանի կողմից։
ՌԴ արտգործնախարարության մամուլի խոսնակ Մարիա Զախարովան այսօրվա ճեպազրույցում անդրադարձել է Ադրբեջանում կալանավորված բլոգեր Ալեքսանդր Լապշինի գործին։ Նա հայտարարել է, որ Լապշինը պահվում է Բաքվի քննչական մեկուսարանում, ընթանում է դատական գործընթացի նախապատրաստական աշխատանք, հայտնում է ԱՊԱ գործակալությունը։
Թուրքիան կձգտի հասնել Կանադայից թուրք ընդդիմադիր իսլամիստ քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի արտահանձնմանը, եթե նա որոշի հեռանալ այդ երկիր, այսօր հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը։
«ՀՀ-ն արդեն ԵՏՄ անդամ է, մյուս կողմից՝ տեսնում ենք, որ Ռուսաստան-Արևմուտք հարաբերություններում ինչ-որ նոր շրջան է ստեղծվում, որտեղ դեռ պարզ չէ, թե ինչ հեռանկարներ կարող են լինել: Կարող է նույնիսկ ՌԴ-ն շահագրգռված լինել այս հարաբերությունների ստեղծման համար»:
Շվեդիայի իշխանությունները որոշել են մասնակի վերականգնել ռազմական զորակոչը, որը չեղյալ էր հայտարարվել 2010թ.։ Այս մասին այսօր հայտնել է Շվեդիայի պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Մարինետ Ռադեբոն։
Ադրբեջանը դիմել է Բահրեյնին՝ պահանջելով չներկրել Արցախում արտադրվող ապրանքատեսակներ, հայտնում է ադրբեջանական haqqin.az պորտալը։
Ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնին իր բլոգում հրապարակել է հետաքննություն Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևի մասին։
Եվրամիության և Թուրքիայի միջև կնքված միգրացիոն համաձայնագիրը տալիս է իր արդյունքները։ Թուրքիայից և Հունաստանից ներգաղթյալների հոսքը պակասել է, այսօր հայտարարել է միգրացիայի, ներքին գործերի և քաղաքացիության հարցերով եվրահանձնակատար Դիմիտրիս Ավրամպուլոսը։
Իրանի ԱԳՆ-ն գերատեսչություն է հրավիրել Թեհրանում Դանիայի դեսպանին՝ կապված Կոպենհագենում Իրանի դեսպանատան վրա հարձակման հետ, հայտնել է Իրանի ԱԳՆ մամուլի քարտուղար Բահրամ Կասեմին։ Այս մասին հայտնում է Trend գործակալությունը։
Եվրախորհրդարանի պատգամավորները լիագումար նստաշրջանում քվեարկել են Ֆրանսիայի «Ազգային ճակատ» կուսակցության ղեկավար Մարին Լե Պենին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու օգտին։
Եվրահանձնաժողովը Հունաստանի և Իտալիայի տարածքից փախստականների տեղակայման ծրագրի շրջանակում ԵՄ անդամ երկրների կողմից մինչև սեպտեմբեր իրենց պարտավորությունները չկատարելու դեպքում կարող է պետությունների դեմ կիրառել պատժամիջոցներ, հայտարարել է միգրացիայի, ներքին գործերի և քաղաքացիության հարցերով եվրահանձնակատար Դիմիտրիս Ավրամպուլոսը։
Իրանը հանդես է գալիս Պակիստանի և Թուրքիայի հետ կապերի ամրապնդման օգտին, ասել է Իրանի նախագահ Հասան Ռոհանին։ Այս մասին հայտնում է իրանական Mehr գործակալությունը։
Պոլսո Հայոց պատրիարքարանում մինչև մարտի 15-ը կայանալիք տեղապահի ընտրությամբ պատմության գիրկը կանցնի պատրիարքական փոխանորդի ժամանակաշրջանը: Արամ արքեպիսկոպոս Աթեշյանն այս մասին խոստում է տվել Ամենայն Հայոց Գարեգին Բ կաթողիկոսի ներկայությամբ, և այդ խոստումը ներառվել է արձանագրությունների մեջ:
ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբաման պատրաստ է վերադառնալ մեծ քաղաքականություն։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախկին գլխավոր դատախազ Էրիկ Հոլդերը, գրում է Politico պարբերականը։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը հայտարարել է, որ պլանավորում է քննարկել Ռուսաստանի հետ համատեղ պայքարը ԴԱԻՇ-ի զինյալների դեմ։
Ամերիկյան հետախուզական-վերլուծական ընկերությունը զեկույց է հրապարակել Ռուսաստանի սպառնալիքների մասին՝ ուղղված հարևան երկրներին։