ԱՄՆ Ալաբամա նահանգում 73-ամյա վարորդը մխրճվել է կառնավալային Mardi Gras երթի մասնակիցների մեջ։
Վրաստանն ու Ադրբեջանը կստեղծեն սահմանային կոմիսարների ինստիտուտ։ Համապատասխան հուշագիրը կստորագրվի մոտ ժամանակներս Վրաստանի ՆԳՆ-ի և Ադրբեջանի պետական սահմանային ծառայության միջև, հայտնում է newsgeorgia.ge-ը։
Գերմանական Die Welt պարբերականի թղթակից Դենիզ Յուջելի ձերբակալման առնչությամբ Բեռլինում Թուրքիայի դեսպան Ալի Քեմալ Այդընը կանչվել է Գերմանիայի արտաքին գործերի նախարարություն:
Ադրբեջանի ԱԳՆ-ն զգալիորեն չի ընդլայնի «սև ցուցակը»` կապված ԼՂՀ-ում անցկացված հանրաքվեի անցկացման ժամանակ այնտեղ ժամանած 104 դիտորդների հետ, քանի որ նրանց մեծ մասը արդեն «նոն-գրատա» անձ է։
Հայ-ադրբեջանական զորքերի շփման գծի վերջին դեպքը ևս մեկ անգամ ընդգծում է կողմերի միջև բանակցություններ սկսելու անհրաժեշտությունը՝ տարածաշրջանում անվտանգության և կայունության հաստատման նպատակով։
ԱՄՆ-ը ցանկանում է գտնել նոր ընկերներ և դաշնակիցներ։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Կոնգրեսին ուղղված իր ելույթի ժամանակ։
Ռուսական «Իզվեստիա» թերթին հայտնի է դարձել, որ Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 14-ին պաշտոնական այցով կժամանի Մոսկվա՝ հանդիպելու Ռուսաստանի իր պաշտոնակից Վլադիմիր Պուտինի հետ:
Փետրվարի 28-ին Միփանը, պատասխան չստանալով կառավարությունից, հայտարարել է շրջապատման պլան նախապատրաստելու մասին, գրել է թերթը: Քրաալների ակումբի նախագահի խոսքով՝ Թաիլանդի բոլոր ծայրերից փղերը կսկսեն հավաքվել մարտի առաջին օրերին Այութհայայում, որը գտնվում է Բանգկոկից 60 կիլոմետր հեռավորության վրա: Մարտի 12-ին փղերը շարասյունով կուղևորվեն դեպի Բանգկոկ, իսկ մարտի 13-ին կշրջապատեն Կառավարական տան տարածքը:
Միացյալ Նահանգների SpaceX տիեզերական ընկերությունը հայտարարել է 2018 թվականին երկու զբոսաշրջիկների Լուսնի շուրջը թռիչքի ուղարկելու մտադրության մասին:
Ռուսաստանը պետք է պատրաստվի նրան, որ անորոշ ժամանակ ապրի պատժամիջոցների պայմաններում:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփն Սպիտակ տանը հավատարմագրված թղթակիցների ասոցիացիայի կողմից անցկացվող ամենամյա երեկոյին ներկա չլինելու որոշումը պարզաբանել է նրանով, որ լրագրողների ճնշող մեծամասնությունն անհավաստի տեղեկատվություն է հրապարակում իր մասին:
Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի ելույթի ընթացքում ոստիկանը պատահմամբ կիրառել է իր հրազենը, ինչի արդյունքում երկու հոգի թեթև մարմնական վնասվածքներ են ստացել:
«Զարմանալի է: Այստեղ են ներկա լրագրողներ, աստղեր, կան տեսախցիկներ, իսկ Թրամփը հրաժարվել է մասնակցելուց: Այս երեկոն վայել չէ՞ Դոնալդին: Ի՞նչ է նա անում այստեղ գալու փոխարեն»,- հումորով ակնարկել է նախագահ Օբաման:
«ՌԴ-ն ունի բոլոր լծակները կոնֆլիկտը սառեցնելու համար. Ադրբեջանին ուղղված խիստ քննադատություն, ռազմական կապերի սառեցում, տնտեսական միջոցներ, բոլորն էլ շատ արդյունավետ կարող են լինել»:
Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Ռեջեփ Թայիփ Էրդողանը Մոսկվայում մարտին կայանալիք հանդիպմանը քննարկելու են Անկարայի կողմից С-400 և այլ պաշտպանական համակարգեր ձեռք բերելու հարցը:
ԱՄՆ-ի նախագահի և Կոնգրեսի նկատմամբ վստահության մակարդակը նույնն է՝ 53 տոկոս: Հարցման մասնակիցների կեսից փոքր-ինչ ավելին՝ 51 տոկոսը, վստահում է խոշոր կորպորացիաներին, ընդ որում՝ նրանց միայն 9 տոկոսը վերջիններիս նկատմամբ բարձր աստիճանի վստահություն ունի:
«Ես չեմ կարծում, որ ռուսները կհակադրվեն այս համաձայնագրին, քանի որ նոր համաձայնագիրը բավականին տարբերվում է 2013թ. առաջարկվող փաստաթղթից։ Իհարկե, կան բավականին շատ ընդհանուր բաղադրիչներ, բայց հիմնարար կերպով դրանք երկու տարբեր փաստաթղթեր են»։
«Հայաստանը կարող է իրականացնել այն բոլոր բարեփոխումները, որոնք ենթադրվում են այս համաձայնագրով։ Եվրոպացիներն ակնկալում են, որ Հայաստանը կստորագրի և առաջ կընթանա, նույն այդ դրական մոտեցումը և կեցվածքը կա, քաղաքական կամքը ևս. հուսանք, կա, որ առաջ գնան այս նոր համաձայնագրով»։
«Իհարկե, եթե Մոսկվան զայրանա, կփոխի իր դիրքորոշումը ԼՂ խնդրի հարցում,- ասում է փորձագետը, շարունակելով,- Այսօր Մոսկվան փորձում է պահպանել ստատուս քվոն Ղարաբաղի հարցում, ինչը ձեռնտու է Հայաստանին։ Բայց, եթե Հայաստանը փոխի իր արտաքին քաղաքականությունն ու հեռանա Ռուսաստանից, Մոսկվան կփոխի իր դիրքորոշումը՝ որդեգրելով ավելի ադրբեջանամետ դիրքորոշում»։
ՌԴ ԱԳՆ ղեկավարի տեղակալ Սերգեյ Ռյաբկովը հայտարարել է, թե ԱՄՆ Կոնգրեսում նախապատրաստում են Ռուսաստանի տնտեսական բլոկադան, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը։
«Հայաստանի՝ որպես ԵԱՏՄ-ի անդամի, և Վրաստանի՝ որպես ԵՄ-ի ասոցացված գործընկերոջ, այսօրվա համագործակցությունը փաստում է փոխշահավետ հարաբերությունների նոր հնարավորությունների մասին»,- նշել է Սերժ Սարգսյանը՝ ընդգծելով, որ Հայաստանը պատրաստակամ է դառնալու այն կայուն գործընկերը տարածաշրջանում, որը կնպաստի խոշոր դերակատարների միջև հակասությունների հարթման , տնտեսական զարգացմանն ուղղված ուղիների մշակման և ներդրումային արդյունավետ քաղաքականության ձևավորման գործընթացին:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի խորհրդական Իլնուր Չևիկը հայտարարել է, որ Ռուսաստանի հետ ազատ առևտրի գոտու մասին համաձայնագրի կնքումը ընդամենը ժամանակի հարց է, հայտնում է «Ռոսիա-24» հեռուստաալիքը։
Աֆղանստանում տեղի ունեցող իրադարձությունները հարուցում են ՀԱՊԿ անդամ երկրների ընդհանուր անհանգստությունը, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, տեղեկացնում է RIA Novosti-ն։
Սիրիայի ղեկավարության նկատմամբ պատժամիջոցները կխափանեն այդ երկրում կարգավորման հարցով բանակցային գործընթացը, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Ղրղըզստանի նախագահ Ալմազբեկ Աթամբաևի հետ բանակցություններից հետո հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ։
Ադրբեջանի պետական նավթային հիմնադրամը (SOFAZ) «Բաքու-Թբիլիսի-Կարս» (ԲԹԿ) երկաթուղային ճանապարհի շինարարության նախագծի ֆինանսավորումից ի վեր հատկացրել է 630.2 մլն դոլար (2017թ. հունվարի 1-ի դրությամբ), ասվում է հաղորդագրության մեջ, որը տեղակայված է SOFAZ-ի կայքում։
«Արցախյան հիմնախնդրի լուծման բանալիները շատ են, և դրանք գտնվում են և՛ Մոսկվայում, և՛ Վաշինգտոնում, և՛ Բրյուսելում, և՛ Փարիզում, դե, իհարկե, նաև Երևանում, Բաքվում ու Ստեփանակերտում»:
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը փետրվարի 28-ին մեկնել է Պակիստան՝ մասնակցելու Տնտեսական համագործակցության կազմակերպության 13-րդ գագաթաժողովին։
Ռուսաստանի ու ԱՄՆ-ի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի հանդիպման նախապատրաստությունը գործարկվել է, սակայն կոնկրետ ժամկետներ դեռ հայտնի չեն, հայտարարել է ՌԴ ԱԳՆ ղեկավարի տեղակալ Սերգեյ Ռյաբկովը։
Մերձավոր Արևելքի պետությունները պետք է միավորվեն մեկ կոալիցիայում, որը ուղղված կլինի Իրանի դեմ, հայտարարել է Իսրայելի պաշտպանության նախարար Ավիգդոր Լիբերմանը գերմանական Die Welt պարբերականի հետ զրույցում, հայտնում է TASS-ը։
«Ասում են՝ դուք պետք է ազատեք տարածքները, հետո նոր ձեզ հետ կխոսենք: Այսինքն՝ Ադրբեջանը փոխել է ղարաբաղյան հարցի լուծման իր կոնցեպտը: Իսկ այս վակուումը, որ չկան բանակցություններ, ինչո՞վ պետք է լրացնել. լրացնում են ռազմական գործողություններով»: