
Մասքը հետաձգեց Լոս Անջելեսի տակ տրանսպորտային թունելի բացումը

Միացյալ Նահանգների The Boring Company ընկերությունը մինչեւ դեկտեմբերի 18-ը հետաձգել է Լոս Անջելեսի (Կալիֆոռնիայի նահանգ) տակ ստորգետնյա տրանսպորտային թունելի բացումը եւ ցուցադրումը: Twitter-ում այս մասին գրել է ամերիկացի ձեռնարկիչ Իլոն Մասքը, որին պատկանում է այդ ֆիրման։
Հոկտեմբերին Մասքը հայտնել էր, որ թունելը, որն ինքը մտահղացել է որպես հասարակական տրանսպորտի ավանդական տեսակների այլընտրանք, կբացվի դեկտեմբերի 10-ին: Այժմ, ինչպես նա պարզաբանել է, այդ պլանները շտկվել են: «Գործարկումը դեկտեմբերի 18-ին է»,- նշել է ձեռնարկիչը՝ հավելելով, որ «կլինի ավելին, քան թունելի բացումը»:
3,2 կիլոմետր երկարությամբ թունելը գցված է Լոս Անջելեսի հարավային արվարձանի տակ: Նախագծի նապատակն այնպիսի տեխնոլոգիաների մշակումն է, որոնք անհրաժեշտ են մեծ քաղաքներում տրանսպորտային համակարգերի ստեղծման համար, հաղորդել է ՏԱՍՍ-ը