ԱՄՆ-ն ցանկանում է, որ Թուրքիան բացի Բոսֆորն ու Դարդանելը ամերիկյան ռազմանավերի համար

Պենտագոնի 3 պաշտոնյաներ հայտարարել են, թե  ԱՄՆ-ն պատրաստվում է Սև ծով ուղարկել ռազմական նավեր, որի նպատակն է նվազեցնել սևծովյան ավազանում ռուս-ուկրաինական լարվածությունը։ Այդ մասին, ըստ ermenihaber.am-ի՝  գրել է CNN-ը՝ նշելով, որ այդ նպատակով ԱՄՆ-ի պետքարտուղարությունը դիմել է Թուրքիային, որպեսզի վերջինս Մոնտրյոյի համաձայնագրի շրջանակներում թույլատրի ամերիկյան ռազմանավերին Դարդանելի և Բոսֆորի նեղուցներով մտնել սևծովյան ավազան։

Թեմայի  վերաբերյալ մեկնաբանություն է արել Պենտագոնի խոսնակներից Էրիք Փեհոնը։ Վերջինս, չհերքելով ամերիկյան հեռուստաընկերության հրապարակած լուրը, նշել է.

«ԱՄՆ ամբողջովին հավատարիմ է Մոտրյոյի համաձայնագրի շրջանակներում իր պարտավորություններին: Մենք չենք կարող հանրյանացնել մեր դիվանագիտական շփումների բովանդակությունը»։

Հիշեցնենք, որ 1936 թվականի Մոնտրյոյի կոնվենցիան սահմանում է Բոսֆոր և Դարդանելի նեղուցների նկատմամբ Թուրքիայի ինքնիշխանությունը, ինչպես նաև սահմանափակում է ոչ սևծովյան երկրների նավերի ներկայությունը Սև ծովում:

Ըստ կոնվենցիայի` Թուրքիան իրավունք ունի արտասահմանյան նավերի համար փակել նեղուցները միայն հայտարարված պատերազմի դեպքում:

 

Տեսանյութեր

Լրահոս