Թուրքիայում Գերմանիայի դեսպանը կանչվել է այդ երկրի արտաքին գործերի նախարարություն` կապված գերմանական Ֆրանկֆուրտ քաղաքում կազմակերպված Նովրուզի տոնակատարությանը Քրդական բանվորական կուսակցության (PKK) մեծ թվով կողմնակիցների մասնակցության փաստի հետ:
ՉԺՀ-ն Չինաստանի ժողովրդաազատագրական բանակի (ԶԺԱԲ) բարենորոգման ընթացքում կարող է ավելի քան մեկ քառորդով կրճատել ցամաքային զորքերի թվաքանակը, ինչը կազմում է շուրջ 200 հազար զինծառայող:
Ըստ Գելլապի ինստիտուտի վերջին տվյալների՝ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի գործունեության հավանության վարկանիշն ամերիկացի ընտրողների շրջանում ընկել է նրա պաշտոնակալությանից ի վեր ռեկորդային ցածր ցուցանիշ:
Միջադեպը տեղի է ունեցել մարտի 19-ին Քինթամփո հանրահռչակ տուրիստական վայրում:
Ֆրանսիայի նախագահական մրցարշավի առաջատարներից մեկը՝ «Հառաջ» շարժման հիմնադիր եւ երկրի էկոնոմիկայի նախկին նախարար Էմանուել Մակրոնը, Սիրիայում տեղի ունեցած վերջին իրադարձությունները համարում է Ֆրանսիայի եւ Եվրոպայի պարտությունը
Արտասովոր չէ, որ Արթուր Սարգսյանի մահը զգացականության ալիք բարձրացրեց եւ տեղի տվեց հրապարակային թեժ քննարկումների, հաճախ զեղումային գրառումների, մեղադրանքների:
Սփայսերը վերահաստատեց, որ նախագահ Թրամփը շարունակում է մնալ այդ կարծիքին և մեղադրեց լրագրողներին փաստերը խեղաթյուրելու մեջ՝ կապված Սենատի հանձնաժողովում տեղի ունեցած քննարկումների հետ: Նա նշեց, որ ԱՄՆ-ի Կոնգրեսը դեռ չի ստացել այս հարցի վերաբերյալ ամբողջական տեղեկությունը:
Royal Caribbean Cruises ընկերությունը ներկայացրել է Celebrity Edge ճամփորդանավը՝ «գորգինքնաթիռով (Magic Carpet)՝ շարժական հարթակով, որը տեղափոխվում է նավի տարբեր տախտակամածեր:
Սիրիայի հարցով հանդիպումն ապրիլին Թեհրանում կանցկացվի փորձագիտական մակարդակով, փակ ռեժիմում:
«Հայ-ամերիկյան հարաբերությունները հիմնված են մեր ընդհանուր հանձնառության վրա դեպի ազատությունն ու ժողովրդավարական արժեքները»,- ասում է ԱՄՆ-ի Կոնգրեսի անդամ Ադամ Շիֆը Ներկայացուցիչների պալատի արտաքին հատկացումների ենթահանձնաժողովին տրամադրած իր գրավոր հայտարարության մեջ: Մարտի 16-ին կոնգրեսական Շիֆը ելույթ ունեցավ ենթահանձնաժողովի նիստին, որը նվիրված էր արտաքին հատկացումների գծով 2018 թվականի տարվա բյուջեին:
«Maybellene», «Roll Over Beethoven», «Rock and Roll Music», «Johnny B. Goode» և ևս մի քանի տասնյակ երգերի հեղինակը 90 տարեկան էր:
Մեծ Բրիտանիայում հավաքորդին մեղավոր են ճանաչել հազվագյուտ թեթեռնիկի նկատմամբ վեց հանցագործություն կատարելու մեջ, տեղեկացնում է BBC հեռուստառադիոկորպորացիան:
«ՀՀ իշխանություններին ընդհանուր առմամբ հաջողվեց նաև Հայաստանի հասարակությանն ապացուցել, որ Բրյուսելն ու Մոսկվան իրեն այլընտրանք չեն տեսնում, այնինչ այս այցերը նախապես ծրագրված, լավ մշակված էին, այցերն էական ոչնչով չառանձնացան»:
ԵՊՀ Հայագիտական հետազոտությունների ինստիտուտի հայ-քրդական առնչությունների բաժնի գիտաշխատող, արաբագետ Սարգիս Գրիգորյանի գնահատմամբ՝ Իրաքի Քուրդիստանի տարածաշրջանի Էրբիլ քաղաքում հյուպատոսության ստեղծումը տարածաշրջանային համագործակցության առումով Հայաստանի համար շատ կարևոր է:
«Այս անկանխատեսելի և անվերահսկելի իրավիճակում մեկ բան է պարզ, որ 2017 թվականին չի հանգուցալուծվի այս հակամարտությունը, քանզի Սիրիայում դեռևս կան բազմաթիվ հարցեր, որոնք լուծումներ են պահանջում՝ սկսած «Իսլամական պետություն»-ից մինչև քրդական գործոն»,- ասաց Գրիգորյանը:
«Ամենամեծ խնդիրը ժամանակս է, որ չի հերիքում, և հետո, ցավոք, չունեմ զրուցակից, որի հետ հնարավոր լիներ անընդհատ հայերեն խոսել: Շատ հաճախ, երբ ես հայերեն եմ խոսում, ինձ պատասխանում են ռուսերեն կամ անգլերեն լեզվով: Դա ինձ դուր չի գալիս»:
Նյու Յորքում գտնվող Oiio ստուդիան նախատեսում է կառուցել The Big Bend երկնաքերը, որի յուրահատկությունը կդառնա ոչ թե վերջինիս բարձրությունը, այլ երկարությունը։
«Ես չեմ կարծում, որ Ստամբուլի փոխնահանգապետն այդքան խորագիտակ է Հայ առաքելական եկեղեցու ներքին կանոնադրական նորմերից, կարող է իմանալ տեղապահ տերմինը կամ ընտրական ամբողջ լիազորությունները: Մենք շատ հաճախ տարբեր գործընթացներ համարում ենք թուրքական ձեռագիր, բայց փոխնահանգապետի գրությունը կարելի է համարել հայկական ձեռագիր: Ակնհայտ է, որ որևէ հոգևորական, ով լավ գիտի ներքին խնդիրները, օգնել է փոխնահանգապետին կազմել այդ գրությունը և հրապարակել»,- ասաց Ռուբեն Մելքոնյանը:
«Եթե ադրբեջանցին որոշել է գնալ և մտնել «Իսլամական պետություն» խմբավորման մեջ, նա այլևս ադրբեջանցի չէ, նա համարվում է «Իսլամական պետության» մարտիկ: Գաղափարական առումով նա չի կարող իրեն զոհաբերել Ադրբեջանի համար»:
Ֆրանսիայի ոստիկանության ծառայողները ձերբակալել են Փարիզի օդանավակայանում զինծառայողի վրա հարձակված տղամարդու հորն ու եղբորը:
«Զարմանալ կարելի է, որ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանն ավելի գերակա է համարում միջին կլասի թուրք բյուրոկրատի կասկածելի գրությունը Ամենայն Հայոց կաթողիկոսի հորդորից»,-ասաց Ռուբեն Մելքոնյանը:
Ֆրանսիայի նախագահի թեկնածուներից մեկը կրակոցների պահին գտնվել է Օրլի օդանավակայանում:
Զանգվածային լրատվության միջոցները հաղորդում են, որ Փարիզի Օրլի օդանավակայանում ձերբակալվել է զինծառայողների վրա հարձակում գործած երկրորդ կասկածյալը:
Փարիզի Օրլի օդանավակայանում անվտանգության ուժերը կրակել եւ սպանել են զինծառայողից զենքը խլել փորձող տղամարդուն:
Թուրքիայի զինված ուժերը հայտնել են վերջին մեկ շաբաթում Քրդստանի բանվորական կուսակցության (PKK) 33 զինյալ սպանելու մասին:
ՌԴ-ում ՀՀ նորանշանակ դեսպան Վարդան Տողանյանը ներկայացրել է ներկաներին հայ-ռուսական երկկողմ առևտրատնտեսական կապերի ամրապնդման շուրջ իր մոտեցումները, կարևորել է երկկողմ առևտրատնտեսական շփումներում առկա բացը լրացնելու անհրաժեշտությունն ու կոչ արել գործրարներին փնտրել երկկողմ առևտրաշրջանառության խորացմանն ուղղված նոր ձևաչափեր և տարբերակներ։
Ինչպես հայտնում է ադրբեջանական haqqin.az-ը, Ամերիկյան հայտնի «Խոսքի ազատությունը ժողովրդի համար» հասարակական կազմակերպությունը Նյու Յորքի դատախազ Էրիկ Շնայդերմանից պահանջել է ստուգել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի բիզնես հոլդինգի ծավալած գործունեությունը:
Ֆրանսիայում նախագահի պաշտոնի համար կպայքարի 9 թեկնածու: Ինչպես հաղորդում է «Վեստի.ռու»-ն, արդեն իսկ լրացել է նախագահի թեկնածուների առաջադրման համար անհրաժեշտ փաստթղթերի ընդունման ժամկետը:
ՌԻԱ Նովոստիի հաղորդմամբ՝ Կանադայի սահմանապահ ծառայությունները 2017 թվականի սկզբից ձերբակալել են ռեկորդային թվով մեքսիկացիների։
Թուրքիան արգելել է Ռուսաստանից ցորենի ներկրումը: Ըստ թուրքական «Haberler.com» լրատվական կայքի` Թուրքիայի կառավարության կողմից մարտի 15-ին կազմված նոր ցուցակից ներկրվող լիցենզավորված ապրանքների շարքից հանվել է ռուսական ցորենը: