Առնվազն երկու մարդ է զոհվել ՀԱՀ-ում գնացքների բախման հետևանքով. Sunday Times
                                    Առնվազն երկու մարդ է զոհվել, տասնյակ մարդիկ՝ վիրավորվել Պրետորիայում գնացքների բախման հետեւանքով: Այդ մասին հայտնել է Sunday Times թերթը: «Ներկա պահին, ինչպես երեւում է, զոհվել է երկու մարդ, շատերը ծանր վերքեր են ստացել:
Արտակարգ ծառայությունները փորձում են հասնել տուժածներին, որոնք հայտնվել են ճզմված վագոնների ներսում»,- հրատարակությանը հայտնել է ոստիկանության մի սպա, որը չի ցանկացել նշել իր անունը: Պատահածի այլ մանրամասնություներ չեն նշվում, հաղորդել է ՏԱՍՍ-ը:
 
 
 
 
                                    
                        
                        
                        
                        
                        
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    