Բաժիններ՝

Սև ծովում՝ Թուրքիայի ափերի մոտ, բեռնանավ է խորտակվել

Սև ծովում՝ Թուրքիայի Սամսուն քաղաքից 80 մղոն հեռավորության վրա, պանամական բեռնատար նավ է խորտակվել։

Հունվարի 7-ի առավոտյան նավից ահազանգ ստանալով՝ Սամսունի և Սինոփի առափնյա փրկարարական նավերը շտապել են օգնության։ Փրկարարները ջրից հանել են նավի անձնակազմի 13 անդամներին։ Նրանցից 6-ի կյանքը փրկել չի հաջողվել, իսկ մյուսները տեղափոխվել են հիվանդանոց։

Դեպքի վայրում աշխատել են մեկ փրկարարական ուղաթիռ, մեկ ինքնաթիռ, մեկ փրկարարական նավ, մեկ բուքսիրային նավ, երկու առափնյա անվտանգության նավակ։

Նախապես տեղեկություն է տարածվել, թե կործանված նավի անձնակազմի անդամներից 9-ը Ուկրաինայի, 2-ը՝ Ադրբեջանի, 2-ը՝ Ռուսաստանի քաղաքացիներ են։

Ավելի ուշ Անկարայում Ռուսաստանի դեսպանատան կողմից տարածված հայտարարության համաձայն՝ նավի անձնակազմում Ռուսաստանի քաղաքացիներ չեն եղել։ Նրանցից 11-ը Ուկրաինայի, 2-ը՝ Ադրբեջանի քաղաքացիներ են։

Թուրքական լրատվամիջոցները հրապարակել են դեպքի վայրում ընթացող փրկարարական աշխատանքների որոշ կադրեր։

ermenihaber.am

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031