Բաժիններ՝

Հոնկոնգում նավթատար նավ է բռնկել պայթյունից հետո

Հոնկոնգի Լամմա կղզու ափերի մոտ պայթել ու բռնկել է նավթատար մի նավ, ինչի հետեւանքով զոհվել է առնվազն մեկ մարդ: Այդ մասին հայտնել է South China Morning Post թերթը: Ոստիկանության տվյալներով՝ նավը բռնկել է տեղական ժամանակով ժամը մոտավորապես 11:30-ին (Երեւանի ժամանակով ժամը 07:30-ին):

«Նախնական հետաքննությունը ցույց տվեց, որ նավի վրա պայթյուն է եղել, եւ մի քանի մարդ ընկել է ջուրը»,-հրատարակությունը մեջբերել է ոստիկանության մամուլի քարտուղարի խոսքը: Թերթի տվյալներով փրկվել է 21 մարդ:

Արտակարգ ծառայություններն ուղեւորվել են պատահարի վայր՝ իրականացնելու որոնողափրկարարական գործողություններ: RTHK հրատարակության տվյալների համաձայն, բռնկել է Aulac Fortune նավթատար նավը, որը նավարկում է Վիետնամի դրոշի ներքո:

Լցանավի երկարությունը 144 մետր է, լայնությունը՝ 22,6 մետր: ԶԼՄ-ները նշում են, որ պատահարի հետեւանքով զոհվել է մեկ մարդ, երեք հոգի անհայտ կորած են համարվում, եւս 23 մարդ փրկվել է, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս