Պոմպեոն հայտարարել է Իրանի նկատմամբ ճնշումը կրկնապատկելու մասին
                                    ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն հայտարարել է, որ ԱՄՆ կմեծացնի Իրանի նկատմամբ ճնշումը: Այդ մասին հաղորդում է Reuters գործակալությունը:
Պոմպեոյի խոսքով՝ Սիրիայից ամերիկյան զորքը դուրս բերելու որոշումն իր մեջ սպառնալիք չի պարունակում, ինչը կարելի էր ենթադրել Իրանի և «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման կողմից:
ԱՄՆ պետքարտուղարն ընդգծել է, որ Միացյալ Նահանգները «կրկնապատկում են ոչ միայն դիվանագիտական, այլ նաև կոմերցիոն ջանքերն Իրանի նկատմամբ իրական ճնշում գործադրելու նպատակով»:
 
 
 
 
                                    
                        
                        
                        
                        
                        
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    