Ստամբուլի գլխավոր դատախազության կողմից գյուլենականների դեմ ուղղված գործողությունների շրջանակում աշխատանքից հեռացված 55 դատավորի և դատախազի նկատմամբ ձերբակալման որոշում է կայացվել:
Միջադեպը տեղի է ունեցել Սպիտակ տանը՝ արարողակարգային նկարահանումների ժամանակ:
Երեխաները կարողացել են փրկվել և ի վերջո հայտնվել են Հալեպում: «Հալեպում մեծ տատս հանդիպում է իմ պապին: Հալեպից նրանք տեղափոխվում են Հայաստան, սակայն երբեք չեն ունենում իրենց տունը: Ոչ մի վայր նրանցը չէր: Անգամ Հայաստանն այդ պահին նրանց տունը չէր»,- նշել է Սարաֆյանը: Դերասանուհին ընդգծել է, որ նրանք ստիպված են եղել ցանկացած պայմանների ներքո գոյատևելու ուղիներ գտնել:
Սիրիան աշխարհի ամենավտանգավոր երկիրն է մնում լրագրողների համար: Այդ մասին ասված է «Թղթակիցներ առանց սահմանի» կազմակերպության զեկույցում:
Հայ-ռուսական հարաբերությունների օգտին հանդես եկող հաջորդ ուժը Լևոն Տեր Պետրոսյանի գլխավորած Հայ ազգային կոնգրեսն է: Այս ուժը հետևողականորեն վարում է երկու երկրների հարաբերությունները զարգացնելու և խորացնելու քաղաքականություն:
Եվրամիության իշխանությունները Facebook, Google եւ Twitter ընկերություններին մեկ ամիս են տվել, որպեսզի դրանք ծառայությունների մատուցման պայմանները համապատասխանեցնեն սպառողների իրավունքների պաշտպանության վերաբերյալ եվրոպական օրենսդրությանը, այլապես ընկերություններին սպառնում են տուգանքներ:
2017 թվականին ճանապարհորդների կեսն իրենց ուղեւորությունները կսահմանափակեն անվտանգ ուղղություններով:
Որպես ցեղասպանության սարսափի միջով անցած ժողովուրդ` մենք զգում ենք բարոյական պարտավորություն, ինչպես նաև իրավասություն՝ բարձրաձայնելու ցեղասպանությունների, մարդկության դեմ նոր հանցագործությունների կանխարգելման կարևորությունը և քայլեր ձեռնարկելու այդ ուղղությամբ:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կոչ է արել արտերկրում բնակվող թուրքերին ունենալ հինգ երեխա: Ինչպես հաղորդում է «Հուրիեթ» պարբերականը, այս մասին Էրդողանը հայտարարել է Էսքիշեհիրում ելույթի ժամանակ:
Շոտլանդիայի անկախության շուրջ հերթական հանրաքվեի անցկացումը «խորապես անարդար է» Միացյալ Թագավորության այդ տարածքի բնակիչների նկատմամբ:
Բասկյան ԷՏԱ ահաբեկչական խմբավորման զինյալները մտադիր են լիակատար զինաթափման պլանն իրականացնել մինչեւ ընթացիկ տարվա ապրիլի 8-ը:
ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակը (ԺՀՄԻԳ) մարտի 17-ին պաշտոնապես մեկնարկում է հանրաքվեի սահմանափակ դիտորդական առաքելությունը (LROM) Թուրքիայում ապրիլի 16-ին կայանալիք սահմանադրական հանրաքվեի շրջանակում:
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը կոչ է արել Թուրքիային և Ավստրիային հաղթահարել դիվանագիտական ճգնաժամը:
Նիդերլանդների դատարանը մեղավոր ճանաչեց հայերի նկատմամբ զանգվածային բռնության կոչով հանդես եկած Հաագայի Թուրքադրբեջանական մշակութային միության նախագահ Իլհամ Աշկինին: Նա թուրքական հանրահավաքի ժամանակ վանկարկել էր «Ղարաբաղը լինելու է հայերի գերեզմանը»։
Նիդերլանդներում թուրք նախարարների միջոցառումների չեղարկումից հետո առաջացած ճգնաժամը անհանգստություն է առաջացրել նաև Թուրքիայի կառավարության ներսում:
Ադրբեջանի իշխանությունները, անտեսելով Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը խաղաղ ճանապարհով կարգավորելու ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների հայտարարությունները, կրկին գործի են դրել ռազմական հռետորաբանությունը:
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Անվտանգության խորհրդի մշտական անդամների հետ քննարկել է Սիրիայի իրադրության կարգավորումը, Կիեւի կողմից Դոնբասի շրջափակումը եւ Ուկրաինայում ռուսական բանկերի «դուստրերի» հետ կապված իրադրությունը, ինչպես նաեւ հրատապ ներռուսական հարցեր:
ՌԴ իրավապահ մարմինները միջազգային հետախուզում են հայտարարել ծնունդով Բաքվից կնոջ նկատմամբ:
Հայտնվել է առաջին տեսագրությունը Կիպրոսի Լիմասոլ քաղաքի գործարարկենտրոնում տեղի ունեցած պայթյունի վայրից, որտեղ գտնվում է ռուսական Russian Wave ռադիոկայանի գրասենյակը:
ԱՄՆ-ի պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը հայտարարել է, որ ԿԺԴՀ-ի միջուկային հիմնախնդրի լուծման բոլոր տարբերկաները, ներառյալ ռազմական լուծումը, ակտուալ են մնում:
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել է, որ ցանկանում է անձամբ ծանոթանալ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի հետ եւ մտադիր է նրա հետ հանդիպման ժամանակ քննարկել անվտանգության հարցեր, ինչպես նաեւ առեւտրական եւ տնտեսական թեմաներ:
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել է, որ չի պատրաստվում Թուրքիայի սադրանքի մեջ ներքաշվել:
Ըստ հետազոտության արդյունքների` Կարեն Կարապետյանի կառավարությունը վայելում է ռուսական քաղաքական էլիտայի և ռուս գործընկերների համակողմանի աջակցությունը:
Մոլդովան մտադիր է ԵԱՏՄ-ի հետ շրջանակային համաձայնագիր ստորագրել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի՝ ապրիլի 3-ին Քիշնեւ կատարելիք այցի ընթացքում:
Գերմանիայի Բրեմերհաֆեն քաղաքում կազմակերպիչների կողմից չեղյալ է համարվել Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության պատգամավոր Սեմա Քըրջըի մասնակցությամբ կայանալիք միջոցառումը:
Սիրիական բանակը հայտարարել Է, որ խոցել Է Իսրայելի ռազմաօդային ուժերի այն չորս ինքնաթիռներից մեկը, որոնք ներթափանցել Էին արաբական հանրապետության օդային տարածություն, տեղեկացնում Է «Արմենպրես»ը: Like 0 Tweet 0 Համօգտագործել 17.03.2017 Սիրիական բանակը հայտարարել Է, որ Իսրայելի օդուժի ինքնաթիռ Է խոցել | ԱՐՄԵՆՊՐԵՍ Հայկական լրատվական գործակալություն https://armenpress.am/arm/news/882971/siriakanbanakyhaytarareleorisrayelioduzhiinqnatir.html 2/4 «Մեր հակաօդային համակարգերը հակազդել են եւ բռնազավթված տարածքների վրա խոցել ինքնաթիռներից մեկը: Վնասվածք Է ստացել եւս մեկ ինքնաթիռ, մնացածները հեռացել են»,ասված Է Սիրիայի զինված ուժերի հրամանատարության հայտարարության մեջ: Դրանում նշվում Է, որ իսրայելական օդուժի թիրախները եղել են Պալմիրայի շրջանում սիրիական բանակի օբյեկտները: Ավելի վաղ Իսրայելի Պաշտպանության բանակը հայտնել Է, որ երկրի ռազմաօդային ուժերի ինքնաթիռները գիշերը Սիրիայում գրոհել են մի քանի թիրախներ եւ գնդակոծվել զենիթային հրթիռներով: «Իսրայելի ռազմաօդային ուժերն այսօր գիշերը Սիրիայում հարվածներ են հասցրել մի քանի թիրախների, ինքնաթիռների վրա արձակվել են մի քանի զենիթային հրթիռներ, Իսրայելի հակաօդային պաշտպանության համակարգը կալանել Է դրանցից մեկը», նշել են զինվորականները: «Հաարեց» թերթը ճշտում Է, որ սիրիական զենիթային հրթիռ Է խփվել Երուսաղեմից հյուսիս ընկած շրջանում: Մարտի 17ին ավելի վաղ Reuters գործակալությունը հայտնել Է, որ Իսրայելի տարածքը Հորդանան գետի հովտում ենթարկվել Է հրթիռակոծման: «Հաարեց»ը մարտի 17ին տեղի ունեցածը համարում Է երկու երկրների միջեւ ամենալուրջ միջադեպը «վեց տարի առաջ Սիրայում քաղաքացիական պատերազմի սկսվելու պահից ի վեր», հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը ապրիլի 16-ին Թուրքիայում կայանալիք սահմանադրական հանրաքվեից հետո կհանդիպեն:
Դանիայի դատախազությունը որոշում է ընդունել այն մասին, որ Չխվե Սուն Սիլի՝ Հարավային Կորեայի նախկին նախագահ Պակ Կըն Հեի շրջապատում կոռուպցիոն սկանդալի գլխավոր ֆիգուրանտի դուստրը պետք է արտահանձնվի Կորեայի Հանրապետությանը:
Ճապոնիայում մարտի 17-ին երկրի պատմության մեջ առաջին անգամ տեղի են ունեցել քաղաքացիական պաշտպանության վարժանքներ ի դեպս ԿԺԴՀ-ի կողմից հրթիռային գրոհի:
Վրաստանի արտաքին գործերի նախարար Միխայիլ Ջանելիձեն մտահոգված է Ռուսաստանի կողմից Աբխազիայում C-300 հավելյալ զենիթահրթիռային համալիրների տեղակայման մասին։