Բաժիններ՝

Ֆրանսիան խստացնում է միջոցները «դեղին բաճկոնավորների» դեմ

Ֆրանսիայի վարչապետ Էդուար Ֆիլիպը հայտարարել է բողոքի չարտոնված ակցիաների մասնակիցների համար պատասխանատվության միջոցները խստացնելու կառավարության պլանների մասին, բողոքներ, որոնք արդեն յոթ շաբաթ է, ինչ շարունակվում են Ֆրանսիայում։

«Մենք պետք է պատժի ենթարկեք նրանց, ովքեր խախտում են օրենսդրությունն այդ բանագավառում»,- ասել է նա ազգային հեռուստատեսության եթերում: Վարչապետը ճշտել է, որ կառավարությունը կպաշտպանի այն օրենքները, որոնք պատժի են ենթարկում «նրանց, ովքեր մասնակցում են չարտոնված ցույցերին», ինչպես նաեւ այն անձանց, ովքեր հրաժարվում են վաղօրոք հայտնել պատրաստվող բողոքի միջոցառման մասին կամ այդ միջոցառմանը գալիս են փակ դեմքով:

Վարչապետի խոսքով՝ հասարակական անդորրի չարամիտ խախտողներին կարգելվի հայտնվել որեւիցե ցույցում: Բացի դրանից, իշխանությունները կպարտավորեցնեն փոխհատուցել բողոքի ակցիաների ժամանակ հասցված նյութական վնասն «անդորրը խախտողներին, այլ ոչ թե հարկատուներին», նշել է Ֆիլիպը: Նա հավելել է, որ իշխանութունները պլանավորում են 80 հազար մարդու գործի դնել հաջորդ հանգստյան օրերին «դեղին բաճկոնավորների» բողոքի ակցիաներում անվտանգության ապահովման համար, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս