
Թրամփը Բոլթոնին այլ անունով է դիմում

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն անվտանգության հարցերով իր խորհրդական Ջոն Բոլթոնին անվանում է Մայք: Ինչպես փոխանցում է The New York Times-ը, այդ մասին վերջինիս փոխանցել են անանուն աղբյուրները:
Ընդգծվում է, որ Բոլթոնը, չնայած իր կարգավիճակին, չի համարվում ԱՄՆ նախագահին մոտ անձանց շրջանակներից: «Բոլթոնը եղել է այնպես, ինչպես և մյուսները, զարմացած է նախագահի՝ Սիրիայից ամերիկյան զորքերը դուրս բերելու որոշումից: Բացի այդ, երբեմն, գտնվելով իր օգնականների շրջապատում, Թրամփը նրան անվանում է Մայք»,- գրել է թերթը: