Բաժիններ՝

Գերմանիայում ձերբակալել են քաղաքական գործիչների վրա հաքերական հարձակումների մեջ կասկածվողին. Spiegel

Գերմանիայի ոստիկանությունը երկրի արեւմուտքի Հեսենի դաշնային երկրամասում ձերբակալել է մի երիտասարդի, որին կասկածում են գերմանացի քաղաքական գործիչների եւ հանրաճանաչ անձանց վրա մի շարք ցանցահենային հարձակումների, ինչպես նաեւ նրանց անձնական տվյալների գողության մեջ:

Հունվարի 8-ին այս մասին հայտնել է Spiegel Online ինտերնետ-հրատարակությունը։ Հրատարակության տվյալներով՝ կասկածյալը 20 տարեկան է: Բունդեսթագի պատգամավորների, հեռուստահաղորդավարների եւ երաժիշտների անձնական տվյալների ընդգրկուն արտահոսի մասին հայտնի էր դարձել անցյալ շաբաթ: Համացանցում տվյալներ էին զետեղվել մոտավորապես հազար անձի վերաբերյալ, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031