Առաջին ծաղիկներն են հայտնվել Տոկիոյի Յասուկունի սինտոիստական տաճարում բալենու հեռավորարեւելյան տարատեսակի հատուկ «ստուգիչ» ծառին։
Բրյուսելի շրջանային խորհրդարանների պատգամավորներին այլևս չի զարմացնում Արցախ այցելող օտարերկրացիների նկատմամբ Ադրբեջանի պահվածքը:
Հարավային Կորեայի նախկին նախագահ Պակ Կըն Հեն, որը պաշտոնաթող է արվել կոռուպցիոն սկանդալի ֆոնին, հայտարարել է, որ պատրաստ է համագործակցել հետաքննության հետ:
ԱՄՆ-ում 2001 թվականի սեպտեմբերի 11-ին կատարված ահաբեկչական գործողությունների հետեւանքով զոհվածների հարազատները դատի են տվել Սաուդյան Արաբիային՝ թագավորության իշխանություններին մեղադրելով «Ալ Քաիդա» ահաբեկչական ցանցին աջակցելու մեջ:
Դանիայում Թուրքիայի գործերի հավատարմատարը կանչվել է այդ երկրի արտաքին գործերի նախարարություն` կապված այն սպառնալիքների հետ, որոնք հեռախոսի և համացանցի միջոցով ստացել են թուրք ծագում ունեցող դանիացի մի խումբ քաղաքական ու հասարակական գործիչներ:
Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը վերջին շաբաթվա ընթացքում կարողացել է ավելացնել ժողովրդականությունը եւ այժմ օգտվում է գերմանացիների 32 տոկոսի աջակցությունից:
Միացյալ Նահանգների սենատոր Էնթոնի Պորտանտինոն ներկայացրել է Սենատի 29 բանաձևը, որը նախատեսում է ապրիլը հռչակել որպես Հայոց ցեղասպանության ոգեկոչման ամիս: Բանաձևը նաև կոչ է անում Թուրքիայի Հանրապետությանը վերադարձնել բռնագրաված եկեղեցական գույքը:
Ամերիկյան անօդաչու թռչող ապարատը մարտի 20-ին Աֆղանստանի արեւելքում հրթիռային հարված է հասցրել ահաբեկիչների տեղափոխող ավտոմեքենային:
Արգենտինայում ՀՀ դեսպան Էսթերա Մկրտումյանը մարտի 20-ին իր հավատարմագրերը հանձնեց Արգենտինայի նախագահ Մաուրիսիո Մակրիին: Այս մասին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից:
Թուրքիան ավելի ու ավելի է հեռանում Եվրամիությունից, Անկարան պետք է փոխի իր քաղաքականությունը, այլապես ԵՄ-ին նրա անդամակցությունն իրատեսական չի լինի:
Գերմանիայի Բունդեսթագի Քրիստոնեադեմոկրատական միության (CDU) պատգամավոր, ազգությամբ թուրք Ջեմիլե Յուսուֆը հայտարարել է, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը պետք է ներողություն խնդրի կանցլեր Անգելա Մերկելից հնչեցրած մեղադրանքների համար:
Ռուսաստանին Ղրիմի միանալու հետ կապված իրադրությունը քննարկելիս անհրաժեշտ է հիշել ժողովուրդների ինքնորոշման իրավունքի եւ այն մասին, թե իր ժամանակին ինչպես է լուծվել Կոսովոյի անկախության հարցը:
Իվանկա Թրամփը՝ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի ավագ դուստրը, Սպիտակ տանը կաշխատի անձնական աշխատասենյակում:
Միացյալ Նահանգների Հելսինկյան կոմիտեն կոչ է արել Ադրբեջանի կառավարությունը Նովրուզի տոնին անմիջապես ազատ արձակել բոլոր քաղբանտարկյալներին և հարգել ԵԱՀԿ շրջանակում ստանձնած հանձնառությունները մարդու իրավունքների, ժողովրդավարության և օրենքի գերակայության ոլորտում:
ԱՄՆ-ի իշխանությունները պլանավորում են մի շարք արտասահմանյան ավիաընկերությունների չվերթերով Միացյալ Նահանգների քաղաքներ մեկնող ուղեւորներին արգելել սալոնում փոխադրել խոշորաչափ էլեկտրոնային սարքեր:
Դամասկոսը հայտարարում է, որ Սիրիայի հակաօդային պաշտպանության համակարգերն իսրայելական անօդաչու թռչող ապարատ են խփել էլ Քունեյթրա քաղաքի երկնքում:
Սիրիայի եւ Իրաքի հայերը, ինչպես նաեւ բոլոր քրիստոնյաներն ու եզդիները պետք է Միացյալ Նահանգներ մուտքի արտոնություններ ունենան, «Ամերիկայի Ձայն»-ի հետ հարցազրույցում ասաց ազդեցիկ «Ի պաշտպանություն քրիստոնյաների» կազմակերպության գործադիր տնօրեն Ֆիլիպ Նասիֆը.
Ռեջեփ Թայիփ Էրդողանը նացիստ չէ, ոչ էլ ֆաշիստ է: Անգամ բռնապետ էլ չէ: Այս պահին նա մի քաղաքական գործիչ է, ով չգիտի էթիկայի կանոնները, չի կարողանում զսպել զայրույթը, մյուսների հետ վարվում է իր անձնական հաշիվներով:
«Կրեմլը վարում է միջազգային ապատեղեկատվական արշավ՝ «Ռուսաստանն Այսօր» քարոզչական ցանցի միջոցով տարածելով հակաամերիկյան դավադրական տեսություններ, կարծես վերադարձել է խորհրդային շրջանը: Ռուսաստանն ունի նաեւ երկար տարիների պատմություն այլ երկրների ընտրական համակարգերին միջամտելու եւ կիբերհարձակումներ կազմակերպելու փորձ»:
Միացյալ Նահանգները եւ Իրաքը կշարունակեն միասին դիմակայել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորմանը:
Ֆրանսիայի նախագահի պաշտոնի թեկնածուների առաջին հեռուստատեսային բանավեճերը դիտածներն այն կարծիքն են հայտնել, որ երկրի էկոնոմիկայի նախկին նախարար Էմանուել Մակրոնն առավել համոզիչ է հանդես եկել բանավեճերի հինգ մասնակցիների թվում:
ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը ապրիլին կուղեւորվի Իտալիա՝ հանդիպելու «յոթնյակի» երկրների արտաքին գործերի նախարարների հետ, իսկ այնուհետեւ կայցելի Ռուսաստան: Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է Պետդեպարտամենտի ներկայացուցիչը:
«Մենք պատրաստ ենք քննարկել ամեն ինչ, այդ թվում՝ սահմանադրությունը, բայց մեզ անհրաժեշտ է իմանալ՝ ովքեր են մտադիր մասնակցել Ժնեւի բանակցություններին, պատրաստվում են նրանք արդյոք քննարկել նույն փաստաթուղթը, թե՝ ոչ»,- ասել է Ասադը:
Չաք Բերիի նոր ստուդիական ալբոմը կթողարկվի նրա մահվանից մի քանի շաբաթ հետո:
Ամենահարուստ ռուսաստանցիների վարկանիշը, որն ամեն տարի կազմում է Forbes հանդեսը, երկրորդ տարին անընդմեջ գլխավորել է «Նովատեկ»-ի եւ «Սիբուր»-ի համասեփականատեր Լեոնիդ Միխելսոնը: Նրա կարողությունը գնահատվում է 18,4 մլրդ դոլար (տարվա ընթացքում աճը՝ 4 մլրդ դոլար): Համաշխարհային վարկանիշում Միխելսոնն զբաղեցրել Է 46-րդ տեղը:
Սիցիլիայի Մոնրեալե քաղաքի կաթոլիկ արքեպիսկոպոս Միկելե Պենիզին մաֆիայի անդամներին արգելելէ կնքահայր լինել։
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն մարտի 21-ին մեկնելու է ԱՄՆ:
«Արժանի գործընկեր-2017» բազմազգ զորավարժությունները «Ուժը գործընկերության մեջ է» նշանաբանի ներքո երրորդ անգամ անընդմեջ Վրաստանում կանցկացվեն այս տարվա հուլիսի վերջին:
Բրիտանացի հռչակավոր ֆիզիկոս Սթիվեն Հոքինգը հայտարարել է, որ պատրաստվում է տիեզերք ուղեւորվել Virgin Galactic ընկերության տիեզերանավով:
Պեկինում հասարակական զուգարաններում զուգարանի թղթի գողության դեմ պայքարի յուրօրինակ եղանակ են մշակել։