Հրդեհ է տեղի ունեցել Հունաստանի Դիդիմոտիկա քաղաքում գտնվող սուլթան Մեհմեդ Չելեբիի մզկիթում, որը նաեւ հայտնի է որպես Բայազիդի մզկիթ:
Ավստրիայի ներքին գործերի նախարարությունը մտադիր է 1000-ական եվրո է հատկացնել այն առաջին հազար փախստականներին, որոնք կամավոր կորոշեն հանրապետության տարածքը լքել առաջիկա տարիներին:
Մոլդովան խնդրել է իրեն դիտորդի կարգավիճակ տրամադրել Եվրասիական տնտեսական միությունում:
Սամսունի ոստիկանության ահաբեկչության դեմ պայքարի վարչության իրականացրած հատուկ գործողությունների արդյունքում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման անդամ լինելու կասկածանքով 4 անձ է ձերբակալվել:
Գերմանիայի նախագահ ՖրանկՎալտեր Շտայնմայերը հորդորել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին դադարեցնել իր երկրին նացիզմի մեջ մեղադրելը:
Միավորված ազգերի կազմակերպության գլխավոր քարտուղարի՝ Սիրիայի հարցով հատուկ բանագնաց Ստեֆան դե Միստուրա մարտի 23-ին կայցելի Թուրքիա:
Թուրքիան աշխարհում առաջատարն է «Թվիթեր» սոցիալական ցանցում օգտատերերի հաշիվները փակելու և արված գրառումները հեռացնելու պահանջով ներկայացված դիմումների քանակով:
Երուսաղեմի Սուրբ Հարության տաճարում մարտի 22-ին տեղի ունեցավ Հիսուս Քրիստոսի Սուրբ Գերեզմանի վերանորոգմանը նվիրված հանդիսավոր արարողություն, որին մասնակցեց Հայաստանի պաշտոնական պատվիրակությունը՝ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի գլխավորությամբ:
Գերմանիայում անցկացված հերթական հարցումը ցույց է տվել, որ Քրիստոնեադեմոկրատական եւ Քրիստոնեասոցիալական միությունների (ՔԴՄ/ՔՍՄ) դաշինքը կրկին սկսում է աստիճանաբար մեծացնել առավելությունը սոցիալ-դեմոկրատների նկատմամբ:
Գերագույն ռադան դիմել է ԱՄՆ-ի Կոնգրեսին՝ խնդրելով Ուկրաինային տրամադրել ՆԱՏՕ-ից դուրս հիմնական դաշնակցի կարգավիճակ եւ նրա հետ կնքել պաշտպանական համաձայնություն:
Ռուսաստանը պատրաստ է օժանդակել սիրիական հակամարտության քաղաքական կարգավորմանը եւ օգնել ՄԱԿ-ին՝ իրացնելու Սիրիայի հետ կապված «չորս զամբյուղները»:
Դամասակոսի մէջ այսօր դարձեալ պատերզամական իրավիճակ կը տիրէ եւ հրթիրարձկման թիրախ կը դառնան խաղաղ բնակչութեան թաղամասերը: Այս մասին «Հայ Ձայն» տեղեկութիւն ստացաւ Դամասկոսի իր աղբիւրէն:Մեր աղբիւրին համաձայն երէկ «Ալ Քուսուր» շրջանին վրայ եղած հրթիռարձակումներուն հետեւանքով վիրաւորուած է հայուհի մը ՝Մարի Հարինցեան անունով:
Թուրքիայի զինված ուժերը հայտնել են Սիրիայի տարածքից դիպուկահարի արձակած կրակոցի հետևանքով թուրք զինվորի մահվան դեպքի մասին:
Ֆրանսիացի քաղաքական գործիչ Բրյունո լե Ռուն, որը մարտի 21-ին Ֆրանսիայի ՆԳ նախարարի պաշտոնը թողել է կոռուպցիոն սկանդալի պատճառով, գործերը հանձնել է այդ պաշտոնում իրեն փոխարինած Մատիաս Ֆեկլին:
«Հայաստան-Արևմուտք հարաբերությունները դինամիկ կերպով զարգանում են»,- այս մասին այսօր հայ և ռուս լրագրողների հետ մուլտիմեդիոն հանդիպման ընթացքում ասաց Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Վարդան Տողանյանը:
Ադրբեջանում կալանքի տակ պահվող բլոգեր Ալեքսանդր Լապշինի առողջական վիճակը շարունակում է վատթարանալ: Այս մասին հայտնել է նրա կինը` Եկատերինան:
Սիրիայի հյուսիսի Ռաքայի նահանգում առնվազն 33 խաղաղ բնակիչներ են զոհվել ԱՄՆ-ի գլխավորած միջազգային հակաահաբեկչական կոալիցիայի ուժերի ավիահարվածի հետեւանքով:
«Մենք ունենք մեր արտաքին քաղաքական առաջնահերթությունները, պետական խնդիրներն այս ոլորտներում։ Այս խնդիրները պարզ են, ակնհայտ, դրանք բխում են մեր ժողովրդի, Արցախի ժողովրդի շահերից, և ես չեմ թաքցնելու՝ փորձելու ենք ակտիվորեն գաղափարներ առաջ մղել, այդ թվում՝ փորձագիտական հանրության հետ։ Սահմաններ դնել, թե ով ում հետ է աշխատում, և այլն, չենք անելու, բոլորի հետ ենք աշխատելու»,- նկատեց Վարդան Տողանյանը։
Հյուսիսային Կորեայի այն չորս քաղաքացիներից մեկը, որոնց Մալայզիայի ոստիկանությունը որոնում է Կիմ Չեն Նամի՝ ԿԺԴՀ-ի առաջնորդ Կիմ Չեն Ընի խորթ եղբոր սպանության կասկածանքով, Վիետնամում Հյուսիսային Կորեայի նախկին դեսպանի որդին է:
«Ներդրողների լայն շրջանակ է հավաքվել, որոնք լայն հետաքրքրություններ ունեն հենց վերականգնվող էներգետիկայի ոլորտում, և սա ընդամենն առաջին քայլն է: Ոլորտը երկարաժամկետ և ցածր ռիսկային, բայց միաժամանակ ցածր եկամտաբերությամբ ոլորտ է, որը նշանակում է, որ ներդրում կատարելով այս ոլորտում՝ ներդրողն իր ոտքը Հայաստանի հետ կապում է առնվազն 20 տարի և ավելի»,-ընդգծեց փոխնախարարը:
Բրյուսելի օդանավակայանում տեղի է ունեցել բրոնզե հուշարձանի բացման արարողությունը ի հիշատակ 2016-ի մարտի 22-ի ահաբեկչության զոհերի, որը 32 մարդու կյանք խլեց, եւս 320-ը վերքեր ստացան:
Թուրքիայի փոխվարչապետ Նուման Քուրթուլմուշը Նորվեգիայից պահանջել է անմիջապես իրենց հանձնել ապաստան ստացած զինվորականներին: Այս մասին հայտնում է թուրքական «Հաբերլեր»ը:
ԱՄՆ-ի պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը խոստովանել է, որ իր կինը՝ Ռենդա Սենթ Քլերն է իրեն համոզել համաձայնելու Դոնալդ Թրամփի առաջարկած պաշտոնին։
«Մենք դիվանագիտական խողովակներով, ռուսական ԱԳՆ-ի, ուղիղ մեր ռազմական գերատեսչությունների միջոցով ակտիվ շփման մեջ ենք։ Այստեղ կա ամբողջական հասկացվածություն, կա վստահություն»։
Ֆրանսիայի նախագահի պաշտոնի թեկնածու Ֆրանսուա Ֆիյոնի նկատմամբ հետաքննությունը նոր ընթացք է ստացել:
Իտալիացի կարաբինավորների ստորաբաժանման աշխատակիցները լույս մարտի 22-ի գիշերը հարավիտալական Կալաբրիա մարզում ձերբակալել են Սանտո Վոտարիին, որը ներառված էր Եվրոպայի՝ հետախուզման մեջ գտնվող առավել վտանգավոր հանցագործների ցուցակում։
Ֆրանսիայի էկոնոմիկայի նախկին նախարար եւ «Հառաջ» շարժման հիմնադիր Էմանուել Մակրոնը պահպանում է առաջատարի դիրքը առաջիկա նախագահական ընտրություններում թեկնածուների առաջին հեռուստաբանավեճից հետո:
Նորվեգիան ապաստան է տվել Թուրքիայում իրականացված ռազմական հեղաշրջումից հետո իրենց դիմած չորս սպայի և ռազմական կցորդի:
Մարտի 22-ին Ասիախաղաղօվկիանոսյան տարածաշրջանի գործնականում բոլոր ֆոնդային ինդեքսներն իջնում են ներդրողների այն կասկածների ֆոնին, թե ԱՄՆ-ի նոր նախագահ Դոնալդ Թրամփին կհաջողվի արագ եւ ամբողջապես իրականացնել խոստացված բարենորոգումները, որոնք նպատակամղված են աշխարհի խոշորագույն տնտեսության աճի աջակցմանը։
Հարավային Կորեայի նախկին նախագահ Պակ Կըն Հեն դատախազության շենքից հեռացել է հարցաքննության սկսվելուց գրեթե 22 ժամ անց, տեղեկացնում է Reuters գործակալությունը: